«Հորդորում եմ ձեռնպահ մնալ ոստիկանների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց». ընդդիմադիր պատգամավոր
Բլոգոսֆերա«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի ընդդիմադիր ընկերներ, գործընկերներ
Ոստիկանության համակարգում աշխատում են հազարավոր հայրենասեր ու լավ մարդիկ, որոնք մեզանից ոչ պակաս անհանգիստ ու մտահոգ են մեր հայրենիքի ճակատագրով:
Խնդրում և հորդորում եմ ձեռնպահ մնալ նրանց և նրաց ընտանիքի անդամների նկարները տարածելուց, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց:
Նրանք էլ մեր պես Հայ մարդ են, ունեն արժանապատվություն ու ինքնասիրություն և մենք բոլորս պարտավոր ենք հարգել դա:
Պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու . . .»: