Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ Թանկյան Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ 

ԿԲ-ն սնանկացնում է տեղական արտադրողներին ու բնակչությանը․ Սուրեն Պարսյան

Բլոգոսֆերա

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․

«Վերջին օրերին դոլարի/եվրոյի կտրուկ արժեզրկման ներքին և արտաքին պատճառներ գոյություն ունեն, սակայն դա աղետալի իրավիճակ է ստեղծել տեղական արտադրության, արտահանողների և բնակչության համար։ 

Արտահանողների մի մասը արդեն տուժել է ռուսական ռուբլու արժեզրկումից, հիմա էլ մյուս մասը տուժում է դոլարի/եվրոյի արժեզրկումից։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2022 թվականի մարտին փետրվարի համեմատ Հայաստանից արտահանումը նվազել է 12,2 տոկոսով։ Հիմնականում տուժել են ալկոհոլային խմիչքների, պահածոների, սննդամթերքի, սիգարետի արդյունաբերական ընկերությունների արտահանումը։

Եվ ճիշտ հակառակը, ներկայումս շահում են ներկրող-մենաշնորհները (կարագ, ձեթ, ալյուր, շաքարավազ, բենզին և այլն), որոնք շարունակում են գին թելադրել շուկայում։

Հարկ է նշել, որ 2022 թվականի համար կենտրոնական բանկը նախանշել է 5,5 տոկոս գնաճ, սակայն փաստացի՝ հունվար-մարտ ամիսներին սպառողական գների ինդեքը կազմել է 7,8 տոկոս, այսինքն՝ ԿԲ-ն հեռու է իր նպատակից։

Մարտի 15-ին ԿԲ-ն կտրուկ ավելացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8 տոկոսից հասնելով 9,25։ Սա ևս նպաստեց դրամի արժևորմանը։

Սովորաբար ԿԲ-ն դրամի արժեզրկումը կանխելու համար տասնյակ միլիոն դոլարներ էր ներարկում տնտեսության մեջ, իսկ ներկայումս հիմնականում դիտորդի դերում է, շուկայից չի հանում օրական մոտ 10 մլն դոլարի ավելցուկը, ինչը հանգեցնում է դոլարի արժեզրկման։ ԿԲ-ում կանխատեսում են, որ այս իրավիճակում, եթե սկսեն մեծ քանակությամբ դոլար առնել շուկայից, ապա հնարավոր է դրամն արժեզրկվի, և գները սկսեն աճել։ Սակայն գներն շարունակում են աճել ի հեկճուկս ԿԲ-ի։ Իրականության մեջ խնդիրը գնաճ չէ, այլ մարդկանց եկամուտների անհամաչափ բարձրացումը։

ԿԲ-ն, փորձելով զսպել գնաճը, սննկացնում է տեղական բիզնեսը։ Զուտ դրամավարկային գործիքներով հնարավոր չէ վերահսկել գները, մասնավորապես՝ 2022 թվականի առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտի 5,4 տոկոս անկման հետևանքով առաջացող սննդամթերքի գնաճը ԿԲ-ն չի կարող կարգավորել, դա կառավարության խնդիրն է, որն ամբողջությամբ ձախողել է գյուղատնտեսական քաղաքականությունը։

Արժևորված դրամից տուժում են նաև դրսի տրանսֆերտներով ապրող ընտանիքները։ Մասնավորապես՝ եթե շաբաթներ առաջ դրսից ստացված 100 դոլարով 50000 դրամի չափով գնումներ կարող էր անել ընտանիքը, իսկ հիմա՝ 45000 դրամի, այսինքն՝ 10 տոկոս ավելի քիչ։ Ընտանիքների սպառման ծավալների նվազումը իր ազդեցությունն է թողնելու նաև առևտրի և ծառայության ոլորտների վրա։ 

Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանում կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականություն գոյություն չունի կամ ուղղակի ստորադասվում է ֆինանսական համակարգի կարճաժամկետ շահերին»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրելԹուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
Ամենադիտված