Աղվան Հովսեփյանի կալանավորման հարցը դատարանը կքննի մայիսի 4-ին
ԲլոգոսֆերաԱղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի դատական քննությունը նշանակվել է 2022 թվականի մայիսի 4-ին, ժամը՝ 15:00-ին: Այս մասին տեղեկացրել է Հովսեփյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Նիստը դռնբաց է։ Կենտրոն նստավայր»,-տեղեկացրել է նա։
Հիշեցնենք, որ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։