Ի՞նչ կլիներ, եթե... Աշոտյան Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել ՀՀ-ում մի կողմից պետական ապարատի տոտալ փլուզում է, մյուս կողմից՝ համատարած անտարբերություն․ Վահե Թորոսյան Ողբերգական դեպք Գիշի համայնքում. անչափահասը ջրամբարում լողալիս խեղդվել է Շուտով ԱՄՆ-ից ավելի մեծ օգնություն կստանանք. Ուկրաինայի պաշտպանության նախարար Սոլովյովը դուրս է եկել հունից. լրագրողն աշխարհին սպառնում է պատերազմով Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին․ Ղազինյան Տարածվող լուսանկարներում փոքրիկ Մարատը չէ․ ծնողներն ահազանգում են Լեւոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս «Այսօր գթանք իրարու, Խեղճ լինենք ու չամաչենք»․ Աննա Հակոբյանը հրապարակել է Տերյանի խոսքերը 

ԵԱՀԿ Մինսկի խմբում խաղադրույքները բարձրանում են․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը, ով ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների խզման ֆոնին նշանակվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների սատարման գծով խորհրդական կամ մոտավորապես նման մի բան, ժամանել է Բաքու: 

Երբ 2020-ի պատերազմից հետո Ռուսաստանն Արցախում ֆիզիկական ներկայություն հաստատելու համար կապիտուլյացիայի հայտարարություն էր ասպարեզ բերում, հույսեր էր տածում, թե աշխարհը պետք է Ռուսաստանին առանձնահատուկ դեր վերապահի Հարավային Կովկասում, գուցե նույնիսկ շնորհակալ լինի տարածաշրջանը խառնելու եւ այնտեղ  հաստատվելու համար: Ինչ խոսք, նման ոչինչ չպատահեց: Այնուհետ ՌԴ նախագահ Պուտինը փորձեց առանց որեւէ իրավական հիմքի ու իրավասության հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ ձեւաչափ ձեւավորել օդում` իր, Ալիեւի եւ Փաշինյանի մասնակցությամբ, ու այդ հեղհեղուկ ձեւաչափում Հարավային Կովկասում փաստացի տեղաշարժեր կատարել: Գործնականում ոչինչ էլ չկարողացավ անել, որովհետեւ անգամ Փաշինյանի նման թուլամիտ անձը 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տված դիվանագիտական սխալներից դաս էր քաղել եւ այս անգամ բարձրաձայնեց, որ Հայաստանի տարածքի դեմ ոտնձգության հարցը կտեղափոխի ՄԱԿ ԱԽ, որտեղ Ռուսաստանը ոչ մեկի աչքի լույսը չէ (Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո արդեն բոլորի աչքի փուշն է): Փաշինյանի սպառնալիքը եւ Ֆրանսիայի նախագահի բարձրաձայնած պատրաստակամությունը` ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դեմ ոտնձգությունների հարցը բարձրացնելու, Ադրբեջանին էլ, Ռուսաստանին էլ գամեցին տեղում` Սեւ լճի եւ Սոթքի հանքավայրի մատույցներում, եւ բացի ռուսական խաղաղապահների` Արցախում մնալուց եւ մի քանի ցավալի սահմանային միջադեպից, ուրիշ ոչինչ 2021-ին չպատահեց: 

Այժմ, չգիտես` սեփական հաշվարկներով, թե Ռուսաստանի հուշումով, ռուս-ուկրաինական պատերազմի բռնկմանը զուգահեռ, Իլհամ Ալիեւն ինչ-որ հարաբերությունների կարգավորման առաջարկ է ուղարկել Հայաստան, այն ժամանակ, երբ Հայաստանին ոչ մի հարաբերությունների կարգավորում էլ հարկավոր չէ Ադրբեջանի հետ: Հայաստանը պատասխանեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների թեման պատվիրակում է Մինսկի խմբի համանախագահների հովանուն եւ միջնորդությանը, այլ կերպ ասած` գրեց սառույցին, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ներառյալ համանախագահները, մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը հազիվ թե իրար նույնիսկ հանդիպեն: 

Ահա այս իրավիճակում, եւ Պուտինին, եւ Ալիեւին անհրաժեշտ թվաց Մինսկի խումբը շրջանցող ինչ-որ հեղհեղուկ ֆորմատ ձեւավորել եւ Հայաստանի հանդեպ ճնշումներով փորձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններ կարգավորելու թեմայից խոսել, երբ ԼՂ հակամարտությունը որեւէ կերպ կարգավորված չէ` անկախ Ալիեւի երազանքներից: Իհարկե, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ կարծի, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեք չկարգավորված հարաբերությունները տեսանելի ապագայում կարգավորվելու են, բայց ի՞նչ կարիք կա դրա վրա ժամանակ ու ջանք վատնել առհասարակ, քանի դեռ ԼՂ խնդիրը կարգավորված չէ:

Չգիտեմ` Հայաստանը միայնակ որքան կարող էր դիմանալ Ադրբեջանի եւ Ռուսաստանի ճնշումներին եւ շտապողականությանը, բայց երբ Ալիեւին ու Փաշինյանին հրավիրեցին Բրյուսել, վերջիններս էլ գլուխները կախ գնացին եւ այնտեղ էլ ասացին, որ պատրաստ են ԵՄ-ի օժանդակությամբ երկկողմ հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել, սահմանի դեմարկացիա-դելիմիտացիայի հանձնաժողով ձեւավորել, չգիտես էլ ինչ անել, Ռուսաստանը հասկացավ, որ իրեն լրջորեն ու վճռականորեն հակակշռում են` ցույց տալով, որ որքան ազդեցություն ու լծակներ Հարավային Կովկասում ունի ինքը, դրանից ավելի մեծ ազդեցություն, լծակներ ու ապագա ունի նաեւ Արեւմուտքը: 

Եթե Ռուսաստանն իր ներկայիս միջազգայնորեն մեկուսացված, տնտեսական կոլապսի գնացող ու պատերազմում ջախջախվող վիճակով կարող է հավակնել Հարավային Կովկասում զարգացումներ գեներացնելուն, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի համար ի՞նչ դժվարություն պիտի լինի հակաքայլեր անելը: Մոսկվայում տեսան, թե ինչպես Ալիեւին եւ Փաշինյանին Բրյուսել հրավիրեցին եւ բացատրեցին, որ եթե երկկողմ հարաբերություններ են պատրաստվում կարգավորել, դա լինելու է ԵՄ-ի հայտարարությունների եւ հովանու ներքո: 

Եթե Ռուսաստանը փորձեց Հարավային Կովկասում ավտոնոմ խաղեր տալ` Մինսկի խմբի իր համանախագահին նշանակելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների գծով խորհրդական, ԱՄՆ-ն ավելի առաջացավ` Մինսկի խմբի իր համանախագահ Էնդրյու Շոֆերին նշանակելով Հարավային Կովկասում ընթացող բանակցությունների գծով ավագ խորհրդական` միացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Վրաստանի ճգնաժամի հարցով բանակցությունների մանդատները: 

Ասել է թե` եթե դիրքավորվում ենք, ապա դիրքավորվում ենք ամբողջ Հարավային Կովկասում, բոլոր խնդիրների ուղղությամբ միաժամանակ: Տեսնենք, թե սեպարատ խաղեր տալու Ռուսաստանի հույսերից ու փորձերից այդուհետ ինչ կմնա: 

ԱՄՆ դեսպանատուն ուղղված իմ երկու-երեք հարցերին տրված պատասխաններից խաղադրույքները բարձրացնելու այդ միտումը հստակ երեւաց: Հարցերն էին. 

1. Արդյոք պրն Էնդրյու Շոֆերը շարունակո՞ւմ է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

2. Ե՞րբ եւ ի՞նչ նպատակով է պրն Շոֆերը նշանակվել ավագ խորհրդական կովկասյան բանակցություններում, եւ նրա այս նոր մանդատն ի՞նչ է ներառում:

3. Որքա՞ն հաճախ է Պետդեպը տարածաշրջանային հարցերով հատուկ խորհրդականներ նշանակում: Ե՞րբ եւ ո՞ր դեպքերում է դա արվում: 

Պատասխաններն են. 

1. Էնդրյու Շոֆերն ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականն է կովկասյան բանակցությունների գծով։ Այդ պաշտոնում նրա իրավասությունները ներառում են ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ ծառայելը և ռուս-վրացական հակամարտության շուրջ Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարելը, ի թիվս այլնի (Andrew Schofer is the U.S. State Department’s Senior Advisor for Caucasus Negotiations. His responsibilities in that capacity include serving as the U.S. Co-Chair of the OSCE Minsk Group and leading the U.S. Delegation to the Geneva International Discussions on the Georgia-Russia conflict, among others):

2. Պրն Շոֆերը, որպես կովկասյան բանակցություններում ավագ խորհրդական, կանոնավորապես այցելում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ՝ հանդիպելու կառավարության ու քաղաքացիական հասարակության զրուցակիցների հետ (As the Senior Advisor for Caucasus Negotiations, Mr. Schofer regularly travels to all three South Caucasus countries to meet with government and civil society interlocutors):

ՀԳ. Ինչու՞ է պրն Շոֆերի պաշտոնը կոչվում ավագ խորհրդական կովկասյան բանակցություններում եւ ոչ թե Հարավային Կովկասի բանակցություններում, ե՞րբ է նշանակվել, առհասարակ՝ ե՞րբ են նման խորհրդականներ նշանակվում. այս հարցերին նախընտրել են չպատասխանել»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բժիշկը բացատրել է՝ ինչու է շոգ եղանակին գլխապտույտ լինումԻ՞նչ կլիներ, եթե... Աշոտյան Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել ՀՀ-ում մի կողմից պետական ապարատի տոտալ փլուզում է, մյուս կողմից՝ համատարած անտարբերություն․ Վահե ԹորոսյանՇոլցը կարևոր է համարում Պուտինի հետ ուղիղ շփումըՈղբերգական դեպք Գիշի համայնքում. անչափահասը ջրամբարում լողալիս խեղդվել է Շուտով ԱՄՆ-ից ավելի մեծ օգնություն կստանանք. Ուկրաինայի պաշտպանության նախարարՌուսաստանը մեր միակ դաշնակիցն է և ես դատապարտում եմ նման ստոր ցնդաբանությունների տարածումը. Բաբայան Արցախի զինաթափումը եռակողմ հայտնի հայտարարությունների մաս չէ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Սոլովյովը դուրս է եկել հունից. լրագրողն աշխարհին սպառնում է պատերազմով «Թուրքիայում 1-ին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար». Ayna HaberԱվինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին․ Ղազինյան Արևմուտքը կտրուկ փոխել է իր դիրքորոշումը Զելենսկու և Ուկրաինայի նկատմամբ. քաղաքագետՏարածվող լուսանկարներում փոքրիկ Մարատը չէ․ ծնողներն ահազանգում են Իրանում ինքնաթիռում դիմակ կրելը պարտադիր է. նոր որոշումԷրդողանը կմեկնի ՈւկրաինաԱՄՆ նախկին նախագահ Թրամփը փորձում է փաստաբան գտնել, բայց բոլորը հրաժարվում են. WPԼեւոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս «Այսօր գթանք իրարու, Խեղճ լինենք ու չամաչենք»․ Աննա Հակոբյանը հրապարակել է Տերյանի խոսքերըՈւկրաինան եվրոպացիներին ավելի քիչ է անհանգստացնում, քան գնաճըՎրաստանի ՆԳ նախարարը ցավակցական հեռագիր է հղել հայ գործընկերոջը՝ Երևանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբՍգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայանը՝ Տիգրան Ավինյանի հայտարարության մասին Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է. Սենոր Հասրաթյան ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ Չէի ուզում մարդիկ արտագաղթեին. Զելենսկին՝ պատերազմի մասին ժողովրդին չզգուշացնելու մասինՍահակաշվիլին Ուկրաինայում «պայքարին մասնակցելու» ցանկություն է հայտնել«Սուրմալու»-ում տեղի ունեցածը խորացրեց հայ ազգի մշտապես մրմռացող ցավը. Արցախի ԱԺ նախագահ Մեր տրավմատիկ հանրության համար թերապևտիկ էֆեկտ կունենա այս չարաբաստիկ իշխանության հեռացումը․ հոգեբանԿառավարության շենքին տեղադրված ՀՀ պետական դրոշը իջեցվել է «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել Որոնողական աշխատանքները շարունակվում ենՏոկաևը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Միջազգային սկանդալ. Ավստրալիան Ռուսաստանից ետ է վերցրել իր հողատարածքըՊայթյունի պահին Վաչագանը նկուղում է եղել․ նա հասցրել է զանգել մի քանի տաղավար այն կողմ աշխատող եղբորը եւ ասել, որ շենքից արագ դուրս գաԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը Պայթյունից զոհված 22-ամյա Վաչագան Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում Մխիթարյանը վնասվածք է ստացել. նա բաց կթողնի մի քանի շաբաթ Ուկրաինայում 5 մարդ է զոհվել. պատճառը հայտնի է47-ամյա կնոջը խեղդամահ արած երեք տղամարդիկ կալանավորվել են Հացահատիկով բեռնավորված ևս 4 նավ դուրս է եկել ուկրաինական նավահանգիստներից Ուկրաինայի բանակը ծանր իրավիճակում է. ԶՈւ գլխավոր հրամանատարՀայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան Մետրոպոլիտենի բոլոր կայարանները բնականոն հունով շարունակում են աշխատանքըՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ Որևէ տեղ 4 տոննա հրավառական նյութի պահպանումը խիստ վտանգավոր է․ փոքր կայծը նման հետևանքների կբերի «Սուրմալու» եմ եկել որպես ՔՊ վարչության անդամ և քաղաքապետի թեկնածու․ Տիգրան Ավինյան Ղրիմի կամուրջը պետք է ոչնչացվի, կլինեն նոր պայթյուններ. սպառնում է Զելենսկու գրասենյակըԻ՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից երեք օր անց․ կադրեր Մետրոպոլիտենում գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում Ի հիշատակ զոհերի՝ քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ
Ամենադիտված