Երևանում բախվել են Lexus RX350-ը և Toyota RAV4-ը. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են
Արտակարգ ՊատահարԱպրիլի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմանում Թամանցիների փողոցի թիվ 47 էլ.սյան դիմաց բախվել են Երևանի բնակիչը՝ 40-ամյա Սեդրակ Մ․-ի վարած Toyota RAV4 մակնիշի և Տավուշի մարզի բնակիչը՝ 31-ամյա Մհեր Մ․-ի վարած Lexus RX 350 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Մհեր Մ․-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Շենգավիթ» ԲԿ, իսկ Toyota-ի վարորդ Սեդրակ Մ․-ն, նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Ելենա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, իսկ Սեդրակ Մ․-ի մյուս ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 3-ամյա Ռոզի Մ․-ն և 8-ամյա Անի Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկները։ Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։