Իրինա Շեյքի լուքը գնահատել են Մեգան Ֆոքսն ու Ռիհաննան (լուսանկարներ)
PhotosՄոդել Իրինա Շեյքը արդեն երկար ժամանակ է ինչ շփվում է Burberry-ի արտ տնօրեն Րիկարդո Տիշիի հետ․ նա բաց չի թողնում ոչ մի ցուցադրություն և անգամ հիմնականում վերցնում է իր սիրելի հավաքածուները և ցուցադրում իր ինստագրամյան էջում։
Նախօրեին աղջիկը հրապարակել է լուսանկարներ, որոնցում մոդելը հագնված է իր մոտ ընկերոջ հեղինակային լուքով։ Իրինան հագել էր բարձրակրունկ կաշվե բոդֆորդներ և մուգ կապույտ օվերսայզ բլուզ․ այս ամենը նա այնքան գեղեցիկ է կարողացել մատուցել, որ նրան սիրո խոստովանություն են արել Ռիհաննան և Մեգան Ֆոքսը։