«Այսօր Ազատության հրապարակում մեզ է միանալու հայտնի երգչուհի»․ Արթուր Վանեցյան
Տեսանյութեր Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ 19։00-ին երթ են իրականացնելու։
«Այդ երթը պետք է լինի հուժկու, երթին պետք է մասնակցեն բոլոր մտահոգ քաղաքացիները, բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են այս իշխանություններին, այն իշխանություններին, որոնք սպասարկում են բացառապես թշնամու շահերը։ 18։00-ից սպասում եմ Ազատության հրապարակում»,-ասաց Վանեցյանը։
Արթուր Վանեցյանը նշեց նաև, որ իրենց երթը կանցնի «Մեսրոպ Մաշտոցի» պողոտայով և կբարձրանան «Բաղրամյան» փողոց և կվերադառնան Ազատության հրապարակ։ Արթուր Վանեցյանը տեղակացրեց նաև, որ Ազատության հրապարակում իրենց է միանալու հայտնի երգչուհի։