Ադրբեջանի թիմը չի մասնակցի Երևանում անցկացվելիք ԵԱ-ին
ՍպորտԲռնցքամարտի տղամարդկանց Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է interfax.ru-ն՝ հղում անելով Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը։
Առաջնությունը կանցկացվի մայիսի 21-31-ը։
Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից զրկված են Ռուսաստանի եւ Բելառուսի բռնցքամարտիկները, որոնք նույնպես չեն ժամանի Երեւան։