Թող գան, կանգնեն մեր կողքը, ոչ թե գան, այստեղով երթով գնան. Մխիթար Գալեյանի հայր
SocietyՍա պետական դավաճանություն է, թող գան, կանգնեն մեր կողքը, ոչ թե գան, այստեղով երթով գնան: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Գլխավոր դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
«Սա արդար պահանջ է, քաղաքական պայքար չէ: Այսօր էս երկրի տերը մենք ենք, մենք ենք թանկ վճարել, մեզ չեն կարող օգտագործել, մենք ենք օգտագործելու: Մենք չենք եկել քաղաքական պայքարի, եկել ենք մեր երեխաների արյան համար: 25-30 լիտր արյուն է թափվել 44-օրյա պատերազմում, ոնց կարելի է այդ երկիրը, որտեղ մեր երեխաների արյունն է, հանձնել Ադրբեջանին: Այդ հողից մեր երեխաների արյան հոտն է գալիս»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ տղայի հոգեհանգստին իշխանությունը ծաղկեպսակ էր ուղարկել, սակայն նա խնդրել է ընկերներին, որ այն դեն նետեն:
Մանրամասները՝ տեսանյութում: