Ծառայակցի կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել. ՊՆ
ОбществоԱպրիլի 28-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.):
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: