«Ազատագրական շարժման» երկու անդամի կարմիր բերետավորներն առևանգել ու տարել են անհայտ ուղղությամբ․ Հոխիկյան
Blogosphere«Ազատագրական շարժման» անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ Հանրապետության հրապարակից, առանց որևէ նախազգուշացման, առևանգել են շարժման անդամներ Վահագն Չախալյանին և ևս մեկ հոգու։
«Առավոտյան 10։45, երբ շարժման հերթական իրազեկման խաղաղ ակցիան էինք պատրաստվում անել Հանրապետության հրապարակում, շատ արագ կարմիր բերետավորների մեքենան կանգ առավ այս հատվածում, և կարմիր բերետավորները միանգամից հարձակվեցին և առանց որևէ բացատրության անհայտ ուղղությամբ տարան Վահագն Չախալյանին և Տարոնին»,-նշել է Հոխիկյանը և, դիմելով ՀՀ ՄԻՊ գրասենյակին, մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին՝ շեշտել, որ շարժման հանդեպ պետական մակարդակով հանցագործություն է կատարվում։
Հոխիկյանը վստահեցրել է, որ այդ կերպ իրենց վախեցնել չի հաջողվելու, ավելին՝ նման ապօրինի գործողություններով իշխանությունն արագացնում է իր անկումը։