Հայկական մեքենաները շաբաթներով միտումնավոր պահվում են Լարսում. Զոհրաբյան
ՏեսանյութերԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայկական մեքենաները շաբաթներով միտումնավոր պահվում են Լարսում
Լարսի ճանապարհը բաց ու բնականաբար, անցանելի է, սակայն հայկական բեռնափոխադրող մեքենաներին շաբաթներով պահում են Թիֆլիսի մատույցներում ու ինչպես քիչ առաջ ինձ փոխանցեցին վարորդները՝ թույլ չեն տալիս անցնել Լարսի սահմանը։
Մեքենաները 45 օր Ռուսաստանից գալուց են մնացել Լարսում, եւ հիմա նույն այդ մեքենաներն արդեն 10 օր է կայանած են Թիֆլիսի մատույցում գտնվող մի դաշտում ու չեն կարողանում հասնել Ռուսաստան։
Իմ զրուցակից վարորդները նշեցին, որ վրացական կողմը նույն կերպ է վերաբերվում նաեւ ռուսական եւ բելառուսական մեքենաներին։
Ու հարցին, թե դեռ ինչքա՞ն եք մեզ պահելու՝ պատասխանը լինում է կարճ՝ «ինչքան ուզենք»։
Ի դեպ, եթե նախինում Մոսկվա-Երևան-Մոսկվա ողջ ճանապարհը տեւում էր ընդամենը 6, հիմա՝ գրեթե երկու ամիս։
Հա, չմոռանամ ասել, որ մեկ ուղղությամբ մեկ բեռնափոխադրող մեքենայի գինը վերջին մեկուկես ամսում 2800 դոլարից դարձել է 4500 դոլար։
Հիմա հարց տնտեսական բոլկի փոխվարչապետին ու նախարարներին՝ դուք վաբշե ո՞վ եք ու ինչի՞ համար եք»։