Հայկ Մարությանը մի շատ լավ բան էր գրել տվել՝ «աղբի տեղը» աղբամանում է, բայց ինքը Նիկոլին չգցեց աղբամանը. զոհվածի ծնող
SocietyՆախկին քաղաքապետը՝ Հայկ Մարությանը, քաղաքում մի շատ լավ բան էր գրել տվել՝ «աղբի տեղը» աղբամանում է, բայց ինքը Նիկոլին չգցեց աղբամանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում Գլխավոր Դատախազության դիմաց ասաց զոհված զինծառայողի հայրը:
«Փաշինյանը իր ոհմակով պետք է պատասխան տա օրենքի առաջ, բայց քանի որ այն չի գործում, եկել ենք այստեղ մեր հարցերի պատասխանները ստանալու: Մեր զոհված երեխաների համար չի, որ այսօր այստեղ ենք, այլ այսօրվա դրությամբ սահմանին ունենք կագնած 5000-1000 զինվորներ, որ նրանք էլ վաղը մեր երեխեքի ճակատագրին չարժանանան»,- նշեց նա: