Երգչուհի Աննա Ասթին խոստովանել է, որ «Artik & Asti» խմբից հեռանալուց հետո ընկել է խորը դեպրեսիայի մեջ, որից դուրս է եկել Ֆիլիպ Կիրկորովի օգնությամբ:
«Ես շատ ծանր հոգեկան վիճակում էի և միակ մարդը, ում հետ ուզում էի խոսել, հարցնել, թե ինչպես կարող էի ամեն ինչի միջով անցնել, Ֆիլիպն էր։ Զանգել եմ, գնացել եմ հյուր և ամբողջ երեկո զրուցել ենք։ Նա ինձ պատմեց իր բազմաթիվ պատմությունների մասին, երբ նա նույնպես նման իրավիճակում էր, անհանգստանում էր, որ իրեն կմոռանան: Երբ մի քանի ամիս ապրում ես առանց բեմի, սկսում ես մտածել, որ դու այլևս ոչ ոքի պետք չես, ես հենց այդպիսի զգացողություն ունեի»,- ասել է արտիստը StarHit-ին։