«Ազովստալի» հինգշաբթի օրվա հրետակոծության մանրամասները
ԱշխարհՄարիուպոլի ղեկավարը գնահատել է «Ազովստալի» գնդակոծության հետեւանքները։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Հինգշաբթի գիշերը տեղեկություն հայտնվեց «Ազովստալի» հրետակոծության մասին։ Ուկրաինայի Ազգային գվարդիայի «Ազովի» գնդի տվյալներով՝ հարձակման է ենթարկվել ուկրաինացի զինվորականների կողմից գործարանի տարածքում ստեղծված դաշտային հոսպիտալը:
Այսօր Մարիուպոլի ղեկավար Վադիմ Բոյչենկոն հայտնել է զոհերի թիվը։ Նրա խոսքով՝ գնդակոծության հետևանքով վիրավորվել է ավելի քան 600 մարդ։
Ընդհանուր առմամբ, Մարիուպոլի վրա ռուսական ռազմական հարձակման մեկնարկից ի վեր քաղաքի ավելի քան 20 հազար բնակիչ է զոհվել, ասել է Բոյչենկոն։