«Դիմադրություն» շարժման իրազեկման երթը Արամ Մանուկյանի արձանի մոտից. ուղիղ
ՏեսանյութերԱրամ Մանուկյանի արձանի մոտից այսօր՝ ապրիլի 29-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման անդամների իրազեկման երթը։
Իրազեկման երթին մասնակցում են ընդդիմադիր պատգամավորները:
Իրազեկման երթ է տեղի ունենալու նաեւ Գյումրիի Շառլ Ազնավուր հրապարակից։
Նշենք, որ նախորդ օրերին երթեր են տեղի ունեցել Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից, Սասունցի Դավթի արձանի մոտից, Գարեգին Նժդեհի արձանի մոտից։
Ապակենտրոն ակցիաների շրջանակում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ու մի շարք քաղաքացիներ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից երթով գալիս են Երեւան։ Նման քայլերթ է սկսվել նաեւ Իջեւան քաղաքից։