«Ազովի» մարտիկները ցույց են տվել, թե ինչպես են ապրում «Ազովստալի» նկուղներում (տեսանյութ)
Տեսանյութեր«Ազով» գնդի զինծառայողները ցույց են տվել, թե ինչ կացարաններ են կառուցում իրենց համար «Ազովստալի» նկուղներում։ Վրաններ, ալյումինե թավաներ և տախտակներից պատրաստված մահճակալ՝ ահա քաղաքի պաշտպանների ողջ կյանքը։ Սակայն նրանց ժամանակավոր կացարանները կոկիկ ու մաքուր տեսք ունեն՝ հաշվի առնելով այն անմարդկային պայմանները, որոնցում հայտնվել են զինվորները։ Այս մասին հայտնում է УНИАН-ը։
Ստորև ներկայացված տեսանյութում, որը հրապարակվել է AntiKugut կեղծանունով մարտիկի Telegram-ի ալիքում, պատկերված է նրա «Ռեյնջեր» անունով գործընկերոջ վրանը։
Կացարանը կառուցվել է ինքնաշեն միջոցներով Ռուսաստանի Դաշնության կողմից Ազովստալի նկուղներում շարունակվող ռմբակոծությունների պայմաններում։ Դատելով տեսանյութից՝ գործարանի տակ գտնվող տարածքում կան բազմաթիվ նման ժամանակավոր կացարաններ։