Առանց Նիկոլ է պետք էս հայրենիքը․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Տեսանյութեր«Այս իշխանություններն ամուր չեն»,- այսօր՝ Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակից իրականացվող երթի մեկնարկին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ես երբևիցե որևիցե բան չեմ անձնավորել, բայց եկել է պահը, որ պետք է ասեմ՝ այս անձի շուրջ ստեղծված իշխանությունները մեզ պետք չեն։ Դա Նիկոլի շուրջ ստեղծված իշխանություններն են։ Ուրեմն մենք բոլորս պետք է վանկարկենք՝ առանց Նիկոլ է պետք էս հայրենիքը»,- հայտարարեց սեյրան Օհանյանը և բոլորը վանկարկեցին՝ առանց Նիկոլ Հայաստան։