«Արթուր Դավթյան 2 օր է մնացել, Նիկոլին ձերբակալո՞ւմ ես, թե՞ ոչ». զոհվածների ծնողների ակցիան ավարտվեց դատախազության մոտ
ՏեսանյութերԶոհված զինծառայողների ծնողների ակցիան ավարտվեց ՀՀ Գլխավոր դատախազության մոտ, հաղորդում է News.am-ը:
«Արթուր Դավթյան, քո հետ եմ, լավ նայի էս տղաների դեմքին, ծնողների կողքը կանգնի: Արթուր Դավթյան 2 օր է մնացել որոշումդ կայացնելու, Նիկոլին ձերբակալում ես, թե՞ ոչ, լավ նայի, ցանկացած տղայի տեղում կարող էր լինել ձեր տղաների, ձեր եղբայրների նկարը: Նայի Արթուր Դավթյան, ամեն օր թող գիշերը տղերքը գան քո երազում»,- բարձրախոսով ասաց զոհված զինծառայողների ծնողներից Գեղամ Նազարյանը:
Գեղամ Նազարյանը հավելեց, որ իրենք ամաչում են, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը կառավարում է այն անձը, որն այս ամենի հեղինակն է:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ից, զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անցկացնում Դատախազության շենքի առջեւ՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցվի քրեական գործ, նա կալանավորվի, իսկ իրենց էլ տրվի կարգավիճակ՝ որպես տուժողի իրավահաջորդ։