Ընդդիմությունն աղբամաններով փակել է ճանապարհը և վրաններ տեղադրել Ֆրանսիայի հրապարակում
SocietyԸնդդիմությունն արդեն վրաններ է տեղադրել Ֆրանսիայի հրապարակում: Ակցիայի մասնակիցները նաև աղբամաններով փակել են ճանապարհը։ Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, խորհրդանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պատրաստվում են Ֆրանսիայի հրապարակում տեղադրել վրաններ, գիշերել այնտեղ, իսկ վաղն առավոտից սկսել անհնազանդության զանգվածային ակցիաներ։
Հիշեցնենք, որ վրաններ տեղադրել ցանկացող ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարում եղավ: