Սաքո, խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ ու դու պատժվելու ես. Իշխան Սաղաթելյանը՝ ՊՊԾ պետին
ՏեսանյութերՈստիկանության պարեկապահակային ծառայության ղեկավարը Սարգիս Հովհաննիսյանն այն մարդն է, որը մեկ տարի առաջ քացի էր տալիս քաղաքացիներին, որը պատգամավոր Աննա Մկրտչյանի մազերն էր քաշում Ազգային ժողովի դահլիճում, այսօր կրկին իրեն լկտի է պահել և սանձարձակ, այս մասին Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Ուրեմն, լսի՛, Սաքո, եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի բռնի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից, այս ժողովրդի անունից խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ ու դու պատժվելու ես դրա համար»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկում Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը խոչընդոտել է Mediahub լրատվական կայքի լրագրողի և օպերատորի աշխատանքը: Նախ՝ ձեռքով հրել է խոսափողը, ավելի ուշ նրան ուղեկցող մի երիտասարդ հրել է օպերատորին, ապա նրանք փակել են տեսախցիկը, քաշքշել ու ոտքով հարվածել են օպերատորին: