Քաղաքացիները փակել են Հաղթանակի կամուրջը. Ոստիկանները փորձում են դուրս բերել մեծ բեռնատարները
VideoՔաղաքացիներն մեծ բեռնատարներով փակել են Հաղթանակի կամուրջը։ Ոստիկանները նախ հանեցին բեռնատարներից մեկի համարանիշը, ապա փորձում էին ինչ-որ կերպ դուրս բերել բեռնատարը ճանապարհից:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Ակցիայի մասնակիցները բետոնախառնիչ, բեռնատար մեքենաներով փակել էին նաև Կիևյան կամուրջը, Դավթաշենի կամուրջը։