«Այս ակցիան որևէ կապ չունի ո՛չ «Հայաստանի», ո՛չ «Պատիվ ունեմ»-ի հետ». Շենգավիթում քաղաքացիները փողոց են փակել
Հասարակություն«Այս ակցիան որևէ կապ չունի ո՛չ «Հայաստանի», ո՛չ «Պատիվ ունեմ»-ի հետ։ Այս ակցիան մենք ենք կազմակերպել։ Մենք դեմ ենք այս իշխանություններին, դեմ ենք, որ մեր երկիրը հանձնեն թուրքերին, ադրբեջանցիներին։ Ովքեր դեմ են այս ակցիաներին, իրենք կողմ են, որ մեր երկիրը հանձնեն ադրբեջանցիներին: Մեր ակցիայի նպատակն է, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում». Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Շենգավիթ վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց ճանապարհ փակած քաղաքացիներից մեկը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Ակցիայի մասնակիցները բետոնախառնիչ, բեռնատար մեքենաներով փակել էին Կիևյան կամուրջը, Դավթաշենի կամուրջը, Հաղթանակի կամուրջը։