Մի օրակարգ կա իշխանության հետ քննարկելու՝ անցնցում, արագ հեռանալ, սա ավարտվելու է Նիկոլի հեռացումով
ՔաղաքականԺամ առ ժամ մեր թիվը ավելանում է: Կարող ենք հստակ արձանագրել, որ մեր ժողովուրդը իր պահվածքով փաստեց՝ մեր իշխանությունը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի, օրվա իշխանությունն այլևս չունի իշխանություն և պետք է օր առաջ հեռանա: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյան:
Նա նշեց, որ իրենց գործողությունները միանշանակ ավարտվելու են Նիկոլ Փաշինյանի հեռացումով.
«Հայաստանի համար բացվելու է նոր արշալույս, որովհետև այս մարդը պետկանությունը կործանման է տանում: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և Հայաստանը չի թրքացվելու»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: