«Gemotest» բժշկական լաբորատորիայի ներքին տվյալները հայտնվել են դարքնեթում
Ռուսաստան«Gemotest» բժշկական լաբորատորիան ներքին հետաքննություն կանցկացնի՝ կապված հաճախորդների տվյալների արտահոսքի մասին, հայտնում է РИА Новости-ն։
Ինչ է հայտնի ենթադրյալ հաքերային հարձակման մասին.
Դարքնեթ մոնիտորինգի DLBI ծառայության տվյալներով՝ ցանցում վաճառքի է հանվել ավելի քան 30 միլիոն տող` լաբորատորիայի հաճախորդների տվյալներով:
ֆայլերը պարունակում են լրիվ անուններ, ծննդյան տարեթիվ, հասցեներ, էլ. փոստ, հեռախոսահամարներ, անձնագրային տվյալներ և մարդկանց ՄԻԱՎ-ի թեստերի արդյունքները:
Ենթադրաբար, ֆայլերը ստացվել են ապրիլի 22-ից ոչ շուտ՝ բժշկական լաբորատորիայի ՏՏ համակարգում առկա խոցելիության պատճառով:
Ռոսկոմնադզորը դեռ չի հայտարարել այս հնարավոր արտահոսքի հետաքննության մասին:
Երեկ երեկոյան դարքնեթում հայտնվեց ևս մեկ հայտարարություն. Gemotest տվյալների բազայի հետ ենթադրաբար 554 միլիոն պատվերների վաճառքի մասին:
Բժշկական լաբորատորիայում վստահեցրել են, որ անվտանգության միջոցները խստացվելու են։