Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերի և փողոցների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
ՀասարակությունՎթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը, այս մասին հաղորդագրություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
«Ժամը 09:00-18:00-ն դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Նոր-Ավան», «Ստրոմմաշ», «Օդանավակայան», «Սլաբոտկա», «Ավզնոց», «Մսի կոմբինատ», «Արցախ», «Կազաչի պոստ», «Սևերսկի», «Ավտոկայան», «Երկաթգծի ավան» թաղամասերի, Երևանյան, Ղարիբջանյան, Կարսի խճուղիների, Օզանյան, Նեկրասովի, Ալավերդյան, Ն.Ստեփանյան, Սարուխանյան, Ժդանովի, Գորկու, Ռուսթավելու, Մուսայելյան, Գոգունց, Ծննդատան, Թումանյան, Մայակովսկու, Տերյան, Լալայան, Սպենդիարովի, Փանյան, Ռ.Մելիքյան, Կոմիտասի, Կրուպսկայա, Սպանդարյան, Մյասնիկյան, Ղուկասյան, Լ.Մադոյան, Ս.Մատնիշյան, Մազմանյան, Ցուլուկիձե փողոցների, Գարեգին Նժդեհի հրապարակի և Առափի գյուղի, Այգաբաց 1, 2, 3, 4, 5 շարքերի, Ախուրյանի խճուղու թիվ 2ա շենքի, Հաղթանակի պողոտայի գազասպառողների գազամատակարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ: