Հայտնի է, թե ինչ խորամանկությունների է դիմել Քիմ Քարդաշյանը Մերլին Մոնրոյի կերպարը ստանալու համար
ԺամանցՆախօրեին Met Gala երեկույթի ամենավառ և քննարկվող կերպարը հենց Քիմ Քարդաշյանինն էր․ նա5 միլիոն դոլար էր վճարել Մերլին Մոնրոի ադամանդե զգեստը վարձակալելու նպատակով, սակայն դա դեռ ամենը չէ, նա հայտնել էր, որ 7 կգ նիհարել էր, որպեսզի կարողանար հագնել այդ զգեստը։
Պարզվում է, որ 7 կիլոգրամը բավարար չէր զգեստը կրելու համար, ուստի Քիմի ոճաբանները ստիպված են եղել մի փոքր հատված բաց թողնել, քանի որ զգեստը մինչև վերջ չի կոճկվել և ամբողջ երեկույթի ընթացքում Քիմը ստիպված է եղել սպիտակ մորթիով քողարկել այդ հատվածը։
Բացի այդ՝ հայտնի է դարձել, որ թանգարանից Քիմին նվիրել են Մերլին Մոնրոյի վարսերից մի փունջ, որպեսզի Քիմի վարսահարդարները կարողանան իդեալական ստանալ նրա մազերից այդ գույնը․ ի դեպ վարսերը կարողացել են գունաբացել 10 ժամում ՝ «Ինձ թվում է մազերս կարող են պարզապես թափվել ամբողջությամբ»,- հայտնել է Քիմը։