Քոչարյանն ու Սարգսյանը մարտական ընկերներ են. ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները. Մամիջանյան
Քաղաքական«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մարտական ընկերներ են։ Ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները»։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե տպավորություն կա, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խուսափում են ակցիաների ժամանակ միմյանց հանդիպելուց, ինչ որ հակասություն կա՞ նրանց միջև:
«Իրենք ունեն մեծ անցած ուղի, որի մի մասն անցել է մարտական գործողություններով և, կարծում եմ, որ դա մեր քննարկման խնդիրը չէ։ Սերժ Սարգսյանը, երբ այցելում է վրանային ավան, շփվում է ակտիվիստների, քաղաքացիների հետ, տալիս է կազմակերպչական հանձնարարություններ հենց տեղում ձևավորված շտաբից»,-ասաց Մամիջանյանը։