Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Արտակ Թովմասյանը՝ ընտրություններին չմասնակցելու, Արցախին ցուցաբերվող օգնության և ռուս-ուկրաիանական հակամարտությունում միջնորդական առաքելության մասին

Նախորդ տարի այս օրերիին (ապրիլի 25) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

Գրեթե ոսկերչական ճշգրտությամբ դա եղավ հասարակական գործիչ Արտակ Թովմասյանի ասած ժամկետներում: Հիշեցնենք, որ նա հայտարարել էր 44 -օրյա պայքարի մասին, որի արդյունքում պետք էր հասնել Փաշինյանի հրաժարականին:

Ակտիվության տեսանկյունից այսօր հասարակական-քաղաքական կյանքում գրեթե նույն սցենարն է կրկնվում՝ մարդիկ ճանապարհներ են փակում, ակցիաներ են իրականացնում, մի խոսքով՝ քաղաքական ակտիվություն է զգացվում ընդդիմադիր ֆրոնտում, տեղեկացնում է euromedia24-ը։

Այս զարգացումների մասին զրուցեցինք Արտակ Թովմասյանի հետ.

-Պարոն Թովմասյան, նախորդ տարի դուք բավականին ակտիվ էիք Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, ոչ բռնի, խաղաղ ակցիաներ էիք կազմակերպում  և 44-օրյա պայքար էիք սկսել՝ հայտարարելով, որ դրա արդյունքում  Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հրաժարական կներկայացնի. ինչպես տեսանք՝ այդպես էլ եղավ: Սակայն, այնուհետև, Դուք չմասնակցեցիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչո՞ւ.

- Թե՛ նախկինում, թե՛ այսօր մենք ակտիվ ենք իշխանությունների դեմ մղած ոչ բռնի պայքարում և այդ պայքարը մշտապես միտված է եղել մեր ժողովրդի բարեկեցությունը, անվտանգությունը և խաղաղ ապագան ապահովելուն: Ամեն ժամանակաշրջան իր գործողությունների հստակ պահանջն ունի, այսօր ես առավել շատ կարևորություն տալիս եմ հասարակական ծրագրերի իրականացմանը, որով Հայաստանի և Արցախի կողքին եմ, չնայած այդ գործին եմ միտված դեռևս 90-ականներից սկսած:

Ցանկանում եմ բացատրել նաև, թե ինչու նախորդ տարի չմասնակցեցինք ընտրություններին: Հիշում եք երևի, որ ես հանդես էի եկել ուղերձով՝ հորդորելով քաղաքական կուսակցություններին եւ, առհասարակ, հայ ժողովրդին` չգնալ արտահերթ ընտրությունների: Ես այն կարծիքին էի, որ դրանք պետք է անցկացվեն սահմանադրական փոփոխությունների եւ Ընտրական օրենսգրքի բարելավումից հետո: Քանի որ այդ առաջարկը չընդունվեց, մենք որոշում կայացրինք չմասնակցել ընտրություններին:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում վերջերս սկսված քաղաքական պրոցեսներին, ընդդիմադիրները կրկին փողոց են դուրս եկել, տեսնում ենք նաև, որ անհմաչափ ուժ է կիրառվում բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիների դեմ:

-Ընդհանրապես ընդդիմության գործառույթներից մեկը զսպաշապիկ լինելն է գործող իշխանություններին եւ վիճահարույց հարցերը բարձրաձայնելով՝ թույլ չտալ քողարկել կառավարման հարցում առկա խնդիրները, աշխարհաքաղաքական պրոցեսները, որոնք ուղղակիորեն վերաբերվում են ՀՀ անվտանգությանը: Ցանկացած ժողովրդավարական հասարակության ներսում այս պրոցեսներն ընդունված մեթոդ են: Համարում եմ նորմալ քաղաքական պրոցես, քանի որ այն օգտակար է նույնիսկ իշխանությանը, որպեսզի դուրս գան խորը թմբիրից և փորձեն բավարարել ժողովրդի պահանջները՝ արդյունավետ կառավարում իրականացնելով:

Ինչ վերաբերվում է խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների հանդեպ անհամաչափ ուժի կիրառմանը, ապա դա միանշանակ անթույլատրել է, կլինի դա ընդդիմություն, թե որևէ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ով պայքարում է հանուն իր գաղափարների:

-Երկար ժամանակ եղել եք Ղրիմում Հայաստանի պատվո հյուպատոս և դեռ այն ժամանակվանից ամուր կապեր ունեք ինչպես ռուս և ուկրաինացի ժողովուրդների, այդպես էլ այս երկու երկրների քաղաքական դերակատարների հետ: Վերջերս Ձեր հիմնադրամը նաեւ մարդասիրական բեռ էր ուղարկել Ուկրաինայի խաղաղ ժողովրդին, դուք էլ Հայաստանում դեսպանների հետ էիք հանդիպում: Ձեր փորձի կարիքն արդյոք այնտեղ զգացվում է, դուք մասնակցություն ունե՞ք գործընթացներին:

-Միշտ փորձել եմ նման հարցերում ստանձնել հաշտարարի դերը, ինչպես նաև իմ հնարավորությունների չափով օգնել այն խաղաղ բնակչությանը, որը տուժում է պատերազմական գործողությունների հետևանքով, ինչպես հիմա դա կատարվում է՝ եղբայրական ժողովուրդների՝ ռուսների ու ուկրաինացիների դեպքում:

Այնտեղ ինձ առավելապես մտահոգում է գերիների վերադարձը և, իհարկե, փախստականների՝ իրենց տներ վերադարձը: Պետք է նշեմ, որ թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմն իրենց հնարավորությունների չափով փորձում են լուծում գտնել գերիների վերադարձի խնդրին, իսկ գերիներ կան երկու կողմում էլ՝ ոմանք ծառայում էին ռուսական կողմում, ոմանք՝ ապրում Ուկրաինայում և ցանկացած դեպքում ներգրավված են եղել այս հակամարտությունում: Ես իմ կողմից պատրաստ եմ ջանքեր գործադրել, որպեսզի գերիների վերադարձի հարցը արագ լուծում գտնի և փաստ է, որ բարեկամ ժողովուրդներին այս առումով մենք պետք է հնարավորինս օժանդակենք: Թերևս ամենաէֆեկտիվ որոշումն է հասնել որոշակի փոխըմբռնման: Տեսնելով համապատասխան փորձը Արցախում՝ կարող ենք փաստել, որ որքան ավելի է երկարում հակամարտությունը, այնքան աճում է զոհերի, վիրավորների, գերիների թիվը։ Իհարկե, շատ կցանկանայի, որպեսզի կողմերը շուտափույթ նստեն բանակցային սեղանի շուրջ և  փորձեին կոմպրոմիսային լուծումներ գտնել: Թերևս դա կդիտարկվեր որպես դրական լուծում՝ գոնե թե այս պահին: Գաղտնիք չէ՝ չնայած  նրան, որ քաղաքական գործիչները որոշակի փուլում այս կամ հարցը անընդունելի են համարում, այնուհետև դա դառնում է ընդունելի փաստ: Այս իրողության  հետ հայ ժողովուրդն առնչվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված