Արդյո՞ք ընդդիմությունը վաղն Ադրբեջանին ասելու է՝ մենք ձեզ արդարացրեցինք, դուք վերադարձրեք Շուշին ու Հադրութը․ Լուսինե Բադալյան
Տեսանյութեր«Դրանով ի՞նչ եք ուզում ասել, աշխարհին ուզում եք ասել, որ Ադրբեջանը բացարձակապես մեղք չունի՞ պատերազմը սանձազերծելու համար ու պատերազմի միակ մեղավորը Նիկոլ Փաշինյա՞նն է։ Ո՞րն է դրա նպատակը։ Արդյո՞ք նպատակն այն է, որ վաղը հնարավորության պայմաններում ասելու եք, որ մենք ձեզ արդարացրեցինք, խնդրում եմ Շուշին ու Հադրութը հետ տվեք». Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում ասաց քպ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ դիմելով ընդդիմությանը: