Հրդեհ Պռոշյան գյուղում
Արտակարգ ՊատահարՄայիսի 6-ին, ժամը 12:19-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Կենտրոնական փողոցում այրվում է ավտոտնակ:
Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են չշահագործվող ավտոտնակի (մոտ 40 քմ) տանիքը և ներսում՝ փայտե տախտակներ։