Լավրովը իր մասին տարածված սկանդալային լուրերից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
ՌուսաստանԱրտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սկանդալից հետո առաջին անգամ հայտնվեց հանրության մեջ՝ իտալացի լրագրողների հետ ունեցած հարցազրույցի ժամանակ։
Այսօր տեսախցիկների առաջ հայտնվելու ժամանակ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանում «իհարկե հարգում են Հոլոքոստի զոհերի և համակենտրոնացման ճամբարների գերիների հիշատակը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովը իտալական Mediaset հեռուստաալիքին տված հարցազրույցում, ի պատասխան այն հարցին, թե ինչպես կարելի է Ուկրաինային մեղադրել նացիզմի մեջ, եթե նրա նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է, ասել էր, որ Ադոլֆ Հիտլերը նույնպես իբր «հրեական արյուն» ուներ, և « ամենամոլի հակասեմականները սովորաբար հրեաներն են:
Ռուս նախարարի հայտարարությունները վրդովմունքի ալիք էին առաջացրել՝ ինչպես աշխարհի հրեական կազմակերպություններում, այնպես էլ Իսրայելի կառավարության ներկայացուցիչների շրջանում։ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ՝ «բացատրական զրույցի»։
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Լավրովին մեղադրել է ստելու մեջ, որի նպատակն է «մեղադրել հրեաներին իրենց դեմ կատարված պատմության մեջ ամենասարսափելի հանցագործությունների մեջ և դրանով իսկ հեռացնել Իսրայելի թշնամիների պատասխանատվությունը»:
Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ Իսրայելը ներգրավված է Կիևի «նեոնացիստական ռեժիմին» աջակցելու մեջ, և որ որոշ հրեաներ օգնել են Հոլոքոստի իրականացմանը։
Նախօրեին Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Լավրովի խոսքերի համար։ Կրեմլը հայտնել է, որ Պուտինը հեռախոսով խոսել է Նաֆթալի Բենեթի հետ, սակայն ներողություն խնդրելու մասին չի նշել: