Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Դուք բանակի անունից խոսելու բարոյական իրավունք չունեք․ Աբրահամյանը` Քոչարյանի հայտարարության մասին

Քաղաքական

Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն արձագանքեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե բողոքի ակցիաներին մասնակցող երիտասարդների «մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է», նրանց տվյալները պետք է հավաքագրել՝ «բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու համար»։

«Պարզվում է՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը հանձնարարություններ է տվել ոստիկանությանը, Պաշտպանության նախարարությանը՝ ստուգելու, թե այստեղ հավաքված մարդիկ արդյոք խուսափե՞լ են զինվորական ծառայությունից, եռմայս հավաքներին մասնակցությունից։

Ես ուզում եմ մեր բոլորի անունից այստեղից ասել՝ փախչողներին գնացեք, ձեր շրջապատում փնտրեք»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Նա հավելեց՝ այսօրվա իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ պայքարի դուրս եկածներն այն մարդիկ են, ում համար բանակը սրբություն է։

«Այս մարդիկ չեն հասկանում, որ ԶՈՒ-ում ծառայությունը, հայրենիքի պաշտպանության գործում մասնակցությունը պատիվ է և բոլորիս արժանապատվության հարցն է։

Այս մարդիկ բանակն ընկալում են որպես մահակ․ եռամսյա հավաքները, ԶՈՒ-ում ծառայությունն ընդունում են որպես սպառնալիք, շանտաժ։

Դա ձե՛ր ընկալումն է, ձե՛ր էությունն է։ Մեզ համար բանակը սրբություն է, մեզ համար հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե «Արցախի խնդիրը Երևանում չէ, որ պետք է կարգավորում ստանա»։

«Ասում են՝ Արցախի հարցը գնացեք Արցախում լուծեք։ Իմ անունից եմ ասում՝ 4 տարի աշխատել եմ Արցախում, 4 տարի ծառայել եմ Արցախում։ Այդ պահին համարել եմ, որ իմ ծառայությունն Արցախում է, գնացել եմ՝ Արցախում եմ արել։ Այս պահին Արցախի հարցը լուծվում է Երևանում։ Դրա համար մենք հավաքվել ենք ու այդ հարցը լուծելու ենք այստեղ։ Ականջներիդ օ՛ղ արեք»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Գործող իշխանությունը բանակի հետ կապ չունի․ բանակի հետ կապ ունեն այն ստեղծողներն ու պահողները, նշեց նա։

«Դուք բանակի անունից խոսելու բարոյական իրավունք չունեք։ Դուք բանակը չեք ներկայացնում։ Բանակն այստեղ հավաքված մարդիկ են ներկայացնում։ Բանակը կազմավորած, դրա հիմքերում կանգնած , կայացրած, տարբեր փուլերում ծառայություն անցած, բանակի համար իրենց ամեն ինչը դրած մարդիկ են ներկայացնում։ Դուք բանակի հետ ոչ մի կապ չունեք՝ ընդհանրապես։

Ցանկացած պարագայում մենք՝ այստեղ հավաքված մարդիկ և շատ-շատերը, եկել ենք այստեղից ասելու, որ մենք բանակի կողքին ենք։

Մենք ամեն ինչ անելու ենք բանակի համար, մենք վերականգնելու ենք բանակը, չենք թողնելու՝ այսպես մնա։

Գալու է ժամանակը, որ այն, ինչի մասին այստեղ խոսում ենք, առարկայորեն անելու ենք»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
Ամենադիտված