Պարո՛ն նախագահ, ազգակործան պատուհասի հետ չեն բանակցում, վռնդում են. Շարմազանովը՝ Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)
SocietyՀայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է ասել, որ Նիկոլ Փաշինյանն ազգակործան պատուհաս է, իսկ ազգակործան պատուհասների հետ չեն բանակցում, վռնդում են: Այդ մասին Աշտարակի խճուղում դեպի Վանաձոր ավտոերթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի հայտարարությունն առ այն, թե արտաքին վտանգները մեղմելու համար Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը պետք է նստեն բանակցությունների սեղանին: