Զոհրապից, Սիամանթոյից, Վարուժանից խելամիտ չլինեք․ նրանք հավատացել էին թուրքի խաղաղությանը. Լիլիթ Գալստյան
Քաղաքական«Ես ուզում եմ խոսքս ուղղել այն հայ մտավորականներին, ովքեր այս ճակատագրական օրերին գերադասում են լռել»,- այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Նրանք ասում են՝ մեր գործը ստեղծագործելն է, այո՛, ձեր գործը ստեղծագործելը կլիներ, եթե մենք ապրեինք ոչ օրհասական վիճակում։ Հայաստանը կանգնած է պետություն ունենալու և չունենալու սահմանագծին։ Այսօր այս հրապարակում է որոշվում մեր ճակատագիրը»,- նշեց նա։
«Ցանկացած կոչումի՝ վաստակավորի, ժողովրդականի ետևում պետք չէ թաքնվել։ Ձեր կոչումը ձեր սեփական ժողովրդի կողքին կանգնելն է։ Պետք է կույր լինել, չտեսնելու համար, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը ցեղասպանության երթն է, այն երթն է, որ հարյուր տարի առաջ սկսեց թուրքը։ Դուք Գրիգոր Զոհրապից, Սիամանթոյից կամ Դանիել Վարուժանից խելամիտ չլինեք։ Նրանք հավատացել էին թուրքի խաղաղությանը, հետո այդ խաղաղությունը դարձավ մահվան երթ դեպի Դեր Զոր»,- նկատեց նա։