«Չեմ վախենում ո՛չ ձեզանից, ո՛չ մեռնելուց». Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում․ կա վիրավոր Փաշինյանը երկուշաբթի առցանց կպատասխանի լրատվամիջոցների հարցերին Աստղագուշակ՝ հունիսի 26-ի համար Հունիսի 26. Օրվա խորհուրդ ՆԱՏՕ-ի մի քանի երկրների հատուկջոկատայիններ գաղտնի աշխատում են Ուկրաինայում. NYT Վատիկանում տեղի է ունեցել Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի հերթական հանդիպումը «Ժամանակն է, որ պարզեցնեն ծնունդով հայերի կողմից քաղաքացիություն ձեռք բերելու կարգն ու հիմքերը»․ Գևորգ Դանիելյան Լոնդոնը «պատերազմ» կհայտարարի Ռուսաստանին՝ բրիտանացի վարձկաններին մահապատժի ենթարկելու դեպքում Արարատի մարզում 42-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է գյուղմթերքների տաղավարի մեջ, այնուհետև բախվել Opel-ին. կա վիրավոր 

Բացահայտվել են ՀՅԴ-ի անդամների կողմից 2021-ի ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե

Հասարակություն

Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել տվյալ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց բնակության վայրերում: Կատարված խուզարկությամբ 2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ, այս մասին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 154.9-րդ հոդվածի 1-ին մասով:

Ըստ քրեական գործի նյութերի` նոթատետրերի զննությամբ պարզվել է, որ դրանցում, մասնավորապես, ներառված են ձեռագիր նշումներ 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ  նույն թվականի հունիսի 4-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց միջինը 15.000-20.000-ական, ընդհանուր` շուրջ 6.470.000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ: Ի դեպ, ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՅԴ կուսակցությունը մասնակցել է «Հայաստան» դաշինքի կազմում, և ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության աշխատանքները համակարգվել են Արմավիր քաղաքում գործող գրասենյակից` Ա. Մ.-ի կողմից:

Բացի այդ, նոթատետրերում առկա են ձեռագիր գրառումներ նաև 2021թ. դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզում անցկացված ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ 2021թ. նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց 5000-20.000-ական, ընդհանուր` շուրջ 3.513.000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու մասին են փաստում, մասնավորապես, նոթատետրերում տարբեր անձանց տվյալների դիմաց կատարված` «ՀԱՏԿԱՑՈՒՄ ԳՄ-ից», «ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՄԿ-ից» և «ՀԱՏԿԱՑՈՒՄ ՇՏԱԲԻՑ» ձեռագիր գրառումներն ու ընտրակաշառք տալու և ստանալու հաշվարկները:

Հաշվի առնելով քրեական գործով մեծածավալ և անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը` Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները:

Խուզարկություններ են կատարվել ՀՅԴ կուսակցության Արմավիրի մարզում տեղակայված մի շարք գրասենյակներում, ինչպես նաև նույն մարզային կառույցի տասնյակից ավելի անդամների, այդ թվում` գրասենյակների համակարգողների և նախընտրական քարոզարշավներում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց բնակարաններում: Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ցուցակներ, այդ թվում` գումարային նշումներով: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` հիշյալ ցուցակներում ներառված անձանց ինքնությունը պարզելու, նույնականացնելու, ինչպես նաև կաշառք ստանալու և տալու դեպքերի հանգամանքներն ու դրանց առնչված անձանց պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրույթան մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Չեմ վախենում ո՛չ ձեզանից, ո՛չ մեռնելուց». Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծեծի են ենթարկել դերասան Սոս ԿարապետյանինԽոշոր վթար է տեղի ունեցել Երևանում․ կա վիրավոր Փաշինյանը երկուշաբթի առցանց կպատասխանի լրատվամիջոցների հարցերին Աստղագուշակ՝ հունիսի 26-ի համարՀունիսի 26. Օրվա խորհուրդ ՆԱՏՕ-ի մի քանի երկրների հատուկջոկատայիններ գաղտնի աշխատում են Ուկրաինայում. NYTՌուսաստանում վարորդների ավելի քան մեկ երրորդը խոսում է իր մեքենայի հետ«Մայրամուտը Սարդինիայում»․ Իջինի գրավիչ լուքը (լուսանկար) Վատիկանում տեղի է ունեցել Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի հերթական հանդիպումը «Ժամանակն է, որ պարզեցնեն ծնունդով հայերի կողմից քաղաքացիություն ձեռք բերելու կարգն ու հիմքերը»․ Գևորգ Դանիելյան Լոնդոնը «պատերազմ» կհայտարարի Ռուսաստանին՝ բրիտանացի վարձկաններին մահապատժի ենթարկելու դեպքումՀայաստանում հավի մսի արտադրության ծավալները նվազել են․ Ռուսաստանը եգիպտացորեն չի վաճառում. News.am Համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է երգչուհի ՄաքՍիմի վրա (տեսանյութ)Ռուսաստանը գազն օգտագործում է որպես զենք. Սպիտակ տուն«Յուրահատուկ»․ Լիա Զախարյանի ֆոտոշարքը Մոսկվայից Արարատի մարզում 42-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է գյուղմթերքների տաղավարի մեջ, այնուհետև բախվել Opel-ին. կա վիրավորՉինացի գիտնականները թաքցրել են «այլմոլորակային քաղաքակրթության ազդանշանների» վերաբերյալ տվյալներըՀայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը շարունակում է հաղթել ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. Փաշինյանը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը Եղբայրը խոհանոցային դանակով փորձել է սպանել քրոջը` թեթևաբարո կյանքով ապրելու համար Մականունավորներ, «ճշտով ապրող»-ներ, նախկին «տասովշիկներ». ՔՊ-ի հույսը ՏԻՄ ընտրություններումԲրիտանիայում մայրը թմրանյութի չափաբաժնի դիմաց կերել է դստեր գերմանամկանը Պուտինը հայտարարել է Եվրոպայում պահվող ամերիկյան 200 մարտավարական միջուկային մարտագլխիկների մասինՌԴ ՊՆ քարտեզում վերականգնվել է Ստեփանակերտը Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը կմնա ազատության մեջ Մադոննան իր ելույթի ժամանակ բեմում համբուրվել է աղջկա հետ (տեսանյութ)Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոցՊուտինը հայտարարել է ՀԱՊԿ երկրների անվտանգությունը հոգալու անհրաժեշտության մասինՈվքեր են «փոշիացրել» Արևմուտքից ստացված միլիոնավոր դոլարների դրամաշնորհներըՌուսաստանն առաջիկա ամիսներին Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր․ Պուտին Ո՞ր տարիքում է ավարտվում սեքսըԷլեն Սարգսյանը ներկարայացել է գրավիչ կերպարում (լուսանկար) ՃՏՊ` Թթուջուր գյուղի մոտակայքում. «UAZ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և հայտնվել է ձորակում Լուկաշենկոն Պուտինին խնդրել է հայելային պատասխան տալ Արևմուտքի ագրեսիվ գործողություններինՔիմ Քարդաշյանը բացատրել է, թե ինչու է վաղ առավոտյան արթնանումԼուկաշենկոն Լիտվայի կողմից Կալինինգրադի մեկուսացումն անվանել է «պատերազմի հայտարարում»Աշխարհի ամենասեքսուալ մարզուհին մարտահրավեր է նետել Նեյմարին (լուսանկար)Դպրոցներից մեկում գողություն էր կատարվել․ կասկածվողը հայտնաբերված է․ Անդրեասյան Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ ՊետերբուրգումՍտոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը «Երեւան, դու հիասքանչ ես»․ հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան Հայաստանում է (լուսանկարներ) Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրիացի խորհրդարանականներին Ալլա Պուգաչովան ներկայացել է առանց դիմահարդարման և կարճ շորտով Բիլի Այլիշի մայրը հայտարարել է, որ շատ է խղճում դստերը Թուրքիայում Հունաստանի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության համար. NTV ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի աղմկահարույց հայտարարությանըՄենք Թայվանը կվերադարձնենք ցանկացած միջոցներով, այդ թվում՝ ռազմական. ՉինաստանԱրկղերով կանեփ, պլաստմասսայե շշեր՝ կանեփանման զանգվածով. Շիրակի մարզի պարեկների բացահայտումը Թուրքիան Flyone Armenia-ին իր օդային տարածքով դեպի Լիբանան չվերթի հնարավորություն չի տվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստին ներկա չեն գտնվել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները, կաթողիկոսը
Ամենադիտված