Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը եւ մյուսները «Հաղթանակի» զբոսայգում են. քաղաքացիներին թույլ չեն տալիս մտնել այգի
ՔաղաքականՔիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, կառավարության անդամների, ՔՊ-ական պատգամավորների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակի» զբոսայգի եւ Մեծ հաղթանակի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Այստեղ են նաեւ տարբեր երկրների դեսպաններ:
Հաղթանակի զբոսայգում փոքր միջոցառում է նախատեսված:
Նշենք, որ Հաղթանակի զբոսայգում եւ այգու հենց մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ են կուտակված, որոնք թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել զբոսայգի: Թույլ չեն տալիս ներս մտնել նաեւ լրագրողներին: