Դու մայիսի 9-ի հետ այնքան կապ ունես, որքան դևը՝ մարդասիրության. Շարմազանովը՝ Փաշինյանին
ԲլոգոսֆերաՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ասում է՝ աղետի հեղինակը մենք չենք։
Բա ո՞վ է…Պապ թագավորը, թե՞ Աշոտ Բագրատունին։
Պատերազմը բերել ես դու։
Պարտությունը բերել ես դու։
5.000 զոհ բերել ես դու։
Տասնյակ հազարավոր վիրավորներ բերել ես դու։
Արցախի 75 տոկոսը տվել ես դու։
Ալիեւի օրակարգով շարժվում ես դու։
Թուրքից դրական ազդակ ստացել ես դու։
Դու պետք է հեռանաս եւ վերջ։
Դու մայիսի 9-ի հետ այնքան կապ ունես, որքան դեւը՝ մարդասիրության»։