Պուտինը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին (տեսանյութ)
ՏեսանյութերՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ավարտից հետո ավանդաբար գնացել է Ալեքսանդրի այգի, որտեղ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին՝ անմար կրակի մոտ:
Արարողության ընթացքում պետության ղեկավարն ուղղել է կարմիր մեխակներից կազմված հսկայական սգո ծաղկեպսակի ժապավենները և մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի պաշտպանների հիշատակը։