Գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան Համասյան Մատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ) Երևան–Թբիլիսի միջպետական ճանապարհն անանցանելի է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Միհրան Պողոսյանն ընդվզման կոչ է անում Մինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարի ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Վարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշում «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին 

Ատելության դարաշրջանը Հայաստանում և «ջայլամային սպարտակիադան»․ Ռուբեն Մելքոնյան

Բլոգոսֆերա

2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանը և հայաստանյան հասարակությունը նյարդային ատելության ռեժիմում են: Հայաստանը վերածվել է «ատելության խոսքի» տարածքի, որտեղ թիրախները նույն ազգի, նույն պետության քաղաքացիներն են: Այս մասին ասված է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հոդվածում, որը ներկայացնում ենք ստորև․

«Երևի շատերի համար ստանդարտ միտք կասեմ, սակայն այս ամենի ամենամեծ մեղավորը այս պահին դեռևս իշխող ուժն է: Պետք է ևս մեկ անգամ ներկայիս իշխանությանը փաստեմ հետևյալը.

• 2018-ից հետո դուք ոչ միայն ոչինչ չարեցիք ներհայաստանյան ատելության ծավալումը թույլ չտալու համար, այլ ընդհակառակը՝ խրախուսեցիք դա: 

• 2020 թվականի տապալումներից, պարտություններից, ողբերգություններից հետո դուք ոչ միայն կամովին և մեղքի գիտակցումից դրդված չհեռացաք, այլև 2021-ին համառորեն անտեսելով և ոտնահարելով տրամաբանության, քաղաքագիտության, պետական շահի բոլոր գրված և չգրված նորմերը՝ վերընտրվեցիք: 

• Դրանից հետո շարունակելով թեժացնել «ատելության քուրան»՝ դուք անցաք բոլոր կարմիր գծերը, իսկ ձեզնից ոմանք ընդհանրապես այրեցին իրենց կամուրջները տրամաբանության, երբեմն էլ բարոյականության հետ: 

• Հայաստանը ներքաշելով ատելության ճահիճը՝ դուք հասարակության մի մասի մոտ արթնացրեցիք ամենաստոր, որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող, բարոյականության սահմաններից անասելի հեռու զգայարանները, երբ երկու ոտքերի վրա կանգնած մեկը կարող է կոչ անել Արցախյան պատերազմում երկու ոտքերից զրկված նվիրյալին գնալ ու պաշտպանել Արցախը, երբ կարող են վիրավորել և հայհոյել զոհված զինվորի ծնողին, երբ կարող են մեղադրել և վիրավորել ավտովթարի ենթարկված և մահացած հղի կնոջը: Մարդուն ինչ որ քայլ անելիս ուղեղն է իմպուլսներ ուղարկում. հիմա ուզում եմ հասկանալ այդ սուբյեկտները նման անբարո «միտք-զառանցանքները» արտահայտելիս որտեղի՞ց են իմպուլս ստացել: Մեր կողքին ապրող և մթագնած բանականությամբ այդ կերպարներին վիրավորել անգամ չարժե, քանի որ մարդկությունը չի ստեղծել այն վիրավորական բառը, որով կարելի է բնութագրել նմաններին: 

• Դուք մարդուն վիրավորելը դարձրեցիք ամենահեշտ գործը Հայաստանում. երբ համակարգչի առաջ նստածը կարող է հայհոյանք գրել վաստակ ունեցողին, երբ անարժանը կարող է վիրավորել արժանավորին, երբ տգետը կարող է վիրավորել գիտնականին: Ընդ որում՝ այս ամենն արվում է առանց պատասխանատվության զգացման, առանց գիտակցման, որ ասվածի համար պետք է պատասխան տալ և որ մարդուն վիրավորելն ու դրա հիմնավորում չունենալն ամենապարսավելի երևույթներից է:

• Դուք ձեր քայլերով և գործողություններով խրախուսեցիք տգիտությունը, դուք ձեզ հենարան հռչակեցիք «կովկասյան վագրերին»՝ վագրաձև սպորտային համազգեստով կանանց հավաքական կերպարին, գիտելիքի և իմացության սահմանափակ պաշարով օժտված հասարակական շերտին, մուրճի թափահարումից ուրախացողներին, իսկ մյուսներին քամահրանքով և թշնամանքով հռչակեցիք էլիտա: Պոպուլիզմի գերդոզավորմամբ դուք շահարկեցիք ձեզ աջակցող այդ հասարակության ավելի լավ Հայաստան տեսնելու զգացմունքները և դրանով նաև անհիմն դասակարգային բաժանումներ ու ատելություն հրահրեցիք:

• Դուք հեռացաք հոգևորականությունից և թիրախավորելով նրանց՝ սկսած Վեհափառից մինչև քահանա, դուք նույնիսկ Հայոց ցեղասպանության հուշարձան ապրիլի 24-ին հայոց հոգևոր դասի հետ չեք գնում, դրանով առաջին քրիստոնյա ազգի կերպարը ստորադասում եք ձեր մաղձոտ և նեղմիտ քինախնդրությանը:

    • Դուք ստեղծեցիք կուռք և խրախուսեցիք դրա պաշտամունքը:

    • Եվ ի վերջո, դուք այս ամենը տեսնում եք, սակայն չտեսնելու եք տալիս:

Բացի ատելության ռեժիմից Հայաստանում իշխում է ջայլամային մտածելակերպը, որը երկիրը կարծես վերածել է «ջայլամային սպարտակիադայի» հարթակի: «Ջայլամային սպարտակիադայում» հաղթող կամ առաջատար է նա, ով ավելի քիչ բան կնկատի, ով ավելի խորը կթաղի գլուխը ավազի մեջ: Եվ կրկին դիմելով ներկայիս իշխանությանը՝ փաստեմ.

• Դուք զրկվել եք իրատեսությունից, կտրվել իրականությունից, դուք հայտարարում եք, թե ձեր իշխանությունը դեռ երկար է մնալու. այս մտածողությունը հեռացող իշխանության սինդրոմ է:

• Դուք ինքնախաբեության ռեժիմում եք և այդ ռեժիմով եք կառավարում երկիրը: Դուք չտեսնելու եք տալիս Հայաստան պետության ամեն օր աձանագրվող նահանջը միջազգային ասպարեզում, սակայն այդ նույն պահին լուրջ դեմքով ստուգում եք որևէ հիմնարկի «պաբելկա» արած առաստաղը: 

• Դուք դարձել եք ձեր իսկ հռչակած սկզբունքների դեմ անողոք պայքարողներ, դուք պայքարում եք ինքներդ ձեր դեմ և փաստորեն ձեր մեջ անձի երկվության բացահայտ դրսևորումներ են: Դուք շատ լավ գիտեք, որ ձեր իսկ շարքերում թևածում է բռնապետության ոգին, դուք շատ լավ գիտեք, որ անձի պաշտամունքի կերտողներ եք, դուք շատ լավ գիտեք, որ վաղուց հրաժեշտ եք տվել ձեր ներթիմային բազմակարծությանը:

• Դուք «ջայլամային սպարտակիադայի» ակտիվ մասնակից եք դարձրել որոշ մտավորականների, որոնց ես նմանեցնում եմ եղեգի. ինչպես ամեն քամուց ճկվող եղեգները, այնպես էլ ամեն իշխանությունից ճկվող մտավորականները: Եղեգի համար կապ չունի քամին հյուսիսայի՞ն է, թե՞՝ հարավային, նա ճկվում է: Հիմա այդ մտավորականների համար կապ չունի, թե իշխանությունը ինչպիսին է, նա ճկվում է:

• Եվ ի վերջո, տարված լինելով «ջայլամային սպարտակիադայով»՝ դուք չեք նկատում, կամ չեք ուզում նկատել, որ ձեր և ձեր քաղաքականության, գործողությունների դեմ ընդվզում են շատերը, համաձայն չեն ավելի շատերը: Դուք առաջնորդվում եք «դրոնային մտածողությամբ», երբ ֆիքսում եք հանրահավաքի մասնակիցների թիվը և ինքնասփոփանքի մեջ ընկնում, որ դա դեռ չի հասել կրիտիկական ծավալների: Սակայն որևէ դրոն ձեզ չի կարող տալ ձեր դեմ ընդվզողների ոչ թե քանակական, այլ մտավոր և մոտիվացիոն պատկերը: Դուք բոլորին ընկալում եք «նախկիններ» մոգականի վերածված բառի տակ չգիտակցելով, որ այդ ընդվզող հասարակության մեջ ձեր ասած նախկին պաշտոնյաների կողքին և հաճախ նրանցից անկախ 18-20 տարեկան ազնիվ և հայրենատեր երիտասարդներ են, արցախյան պատերազմների մասնակից տարբեր սերունդներ են, տարեց և մեծ վաստակ ունեցողներ են, գիտնականներ են, մանկավարժներ են, բանվորներ են, արվեստագետներ են և անգամ ձեր նախկին որոշ թիմակիցներն են: Դուք այս ամենը չեք տեսնում, որովհետև չեք ուզում տեսնել, բայց սա կործանարար ինքնախաբեություն է: 

Այս ամենը պետք է կանգնեցվի, խոսքի և պատասխանատվության զգացումը և գիտակցումը պետք է վերականգնվի, արժեքները պետք է վերադառնան, Հայաստանը պետք է հառնի տգիտության, կեղծիքի, անբարոյականության, պարտվողականության, թշնամասիրության, անարժանապատվության ճիրաններից: Ձեզնից ոմանք պետք է ապաշխարեն, ոմանք այդ իրավունքից էլ են արդեն իրենց զրկել՝ հատելով բոլոր կարմիր գծերը: Ձեր հեռացումը պետք է խորհրդանշի հայտնի կարգախոսի հայկական տարբերակը՝ այլևս երբեք. այլևս երբեք այս «արժեքները», այս մտածողությունը, այս ինքնախաբեությունը Հայաստանում չպետք է լինեն դոմինանտ և պետք է հեռու լինեն պետական լծակներից:

 Հայաստանը պետք է դուրս գա ներհայաստանյան ատելության ռեժիմից: 

Հայաստանում պետք է ավարտվի «ջայլամային սպարտակիադան»»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան ՀամասյանՄատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ)Երևան–Թբիլիսի միջպետական ճանապարհն անանցանելի է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացըԻլոն Մասկը հետաձգել է իր այցը Հնդկաստան. Reuters Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՂարիբաշվիլին հայտնել է՝ որ դեպքում կվերանայվի օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքըՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՄիհրան Պողոսյանն ընդվզման կոչ է անում Էս հատվածում տներ կան, որ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. Գառնիկ Դանիելյան«Կգամ` ոտնատակ կտամ, 8 ժամ ա կանգնեցրել ես», «Նորմալ խոսա, ի՞նչ ես ասում». լարված վիճակ է ՏավուշումԳեղարքունիքում մեքենան հայտնվել է ձորակում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆիկոլի թիկնազորն իրեն կձերբակալի, եթե ակտիվ փողոցային պայքար սկսվի. ՍուրենյանցԲռնցքամարտի ԵԱ․ Արթուր Սահակյանը հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոնինԲանակցողը պետք է փոխվի, հակառակ դեպքում սա պատերազմ է ժողովրդի դեմ, Ալիևն իր մարդուն է նշանակելԷս գնդակները թռնու՞մ են, չէ', լավ չեք փչել. Փաշինյանի այցը` Ստեփանավանի դպրոցՊատրաստ ենք աջակցել. Գերմանիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության մասին«Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե ՂալումյանինՄինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարիՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Թուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՀայրենիքը մաս-մաս վաճառում են․ «Հայաքվեն» կոչ է անում սկսել Կառավարության անվստահության գործընթաց ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունըՓաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրանՍուրեն Պապիկյանի կինը հանձնաժողով տվյալներ չի ներկայացրել 2,100,000 դրամ, 17,700 ԱՄՆ դոլար, 2000 եվրո եկամտի վերաբերյալ․ «Հրապարակ»Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ ԶաքարյանՎարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշումՍամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք էՄահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Ստորագրությունը իրավական ուժ չունի, տարածքային փոփոխության հարցը կարող է լուծվել հանրաքվեովԵրևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Քննչական կոմիտեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը․ «Հրապարակ»Սա Կիրանցի հարցը չի, ողջ ՀՀ-ի հարցն է, մեզ շատ են խաբել, արդեն պարզ ա ամենը. լարված վիճակ` ՏավուշումՈՒՂԻՂ. Ռեալիստների դաշինք․ նոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծվումԵրևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց«Զինվոր ծնվել ենք, զինվոր էլ կմեռնենք». լարված վիճակ Տավուշում, ցուցարարները չեն բացում ճանապարհըԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան«Ժողովրդին էլ չեք կարա խաբեք, հերիք ա ինչքան լսել ենք, էլ չենք ուզում». լարված իրավիճակ ՏավուշումՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՔանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավորԱՄՆ Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրիԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե ՂազարյանՋրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինըԳյուղերը հանձնել, գնացել բասկետբոլ ա խաղում (տեսանյութ)Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան
Ամենադիտված