Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart 

Ատելության դարաշրջանը Հայաստանում և «ջայլամային սպարտակիադան»․ Ռուբեն Մելքոնյան

Blogosphere

2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանը և հայաստանյան հասարակությունը նյարդային ատելության ռեժիմում են: Հայաստանը վերածվել է «ատելության խոսքի» տարածքի, որտեղ թիրախները նույն ազգի, նույն պետության քաղաքացիներն են: Այս մասին ասված է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հոդվածում, որը ներկայացնում ենք ստորև․

«Երևի շատերի համար ստանդարտ միտք կասեմ, սակայն այս ամենի ամենամեծ մեղավորը այս պահին դեռևս իշխող ուժն է: Պետք է ևս մեկ անգամ ներկայիս իշխանությանը փաստեմ հետևյալը.

• 2018-ից հետո դուք ոչ միայն ոչինչ չարեցիք ներհայաստանյան ատելության ծավալումը թույլ չտալու համար, այլ ընդհակառակը՝ խրախուսեցիք դա: 

• 2020 թվականի տապալումներից, պարտություններից, ողբերգություններից հետո դուք ոչ միայն կամովին և մեղքի գիտակցումից դրդված չհեռացաք, այլև 2021-ին համառորեն անտեսելով և ոտնահարելով տրամաբանության, քաղաքագիտության, պետական շահի բոլոր գրված և չգրված նորմերը՝ վերընտրվեցիք: 

• Դրանից հետո շարունակելով թեժացնել «ատելության քուրան»՝ դուք անցաք բոլոր կարմիր գծերը, իսկ ձեզնից ոմանք ընդհանրապես այրեցին իրենց կամուրջները տրամաբանության, երբեմն էլ բարոյականության հետ: 

• Հայաստանը ներքաշելով ատելության ճահիճը՝ դուք հասարակության մի մասի մոտ արթնացրեցիք ամենաստոր, որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող, բարոյականության սահմաններից անասելի հեռու զգայարանները, երբ երկու ոտքերի վրա կանգնած մեկը կարող է կոչ անել Արցախյան պատերազմում երկու ոտքերից զրկված նվիրյալին գնալ ու պաշտպանել Արցախը, երբ կարող են վիրավորել և հայհոյել զոհված զինվորի ծնողին, երբ կարող են մեղադրել և վիրավորել ավտովթարի ենթարկված և մահացած հղի կնոջը: Մարդուն ինչ որ քայլ անելիս ուղեղն է իմպուլսներ ուղարկում. հիմա ուզում եմ հասկանալ այդ սուբյեկտները նման անբարո «միտք-զառանցանքները» արտահայտելիս որտեղի՞ց են իմպուլս ստացել: Մեր կողքին ապրող և մթագնած բանականությամբ այդ կերպարներին վիրավորել անգամ չարժե, քանի որ մարդկությունը չի ստեղծել այն վիրավորական բառը, որով կարելի է բնութագրել նմաններին: 

• Դուք մարդուն վիրավորելը դարձրեցիք ամենահեշտ գործը Հայաստանում. երբ համակարգչի առաջ նստածը կարող է հայհոյանք գրել վաստակ ունեցողին, երբ անարժանը կարող է վիրավորել արժանավորին, երբ տգետը կարող է վիրավորել գիտնականին: Ընդ որում՝ այս ամենն արվում է առանց պատասխանատվության զգացման, առանց գիտակցման, որ ասվածի համար պետք է պատասխան տալ և որ մարդուն վիրավորելն ու դրա հիմնավորում չունենալն ամենապարսավելի երևույթներից է:

• Դուք ձեր քայլերով և գործողություններով խրախուսեցիք տգիտությունը, դուք ձեզ հենարան հռչակեցիք «կովկասյան վագրերին»՝ վագրաձև սպորտային համազգեստով կանանց հավաքական կերպարին, գիտելիքի և իմացության սահմանափակ պաշարով օժտված հասարակական շերտին, մուրճի թափահարումից ուրախացողներին, իսկ մյուսներին քամահրանքով և թշնամանքով հռչակեցիք էլիտա: Պոպուլիզմի գերդոզավորմամբ դուք շահարկեցիք ձեզ աջակցող այդ հասարակության ավելի լավ Հայաստան տեսնելու զգացմունքները և դրանով նաև անհիմն դասակարգային բաժանումներ ու ատելություն հրահրեցիք:

• Դուք հեռացաք հոգևորականությունից և թիրախավորելով նրանց՝ սկսած Վեհափառից մինչև քահանա, դուք նույնիսկ Հայոց ցեղասպանության հուշարձան ապրիլի 24-ին հայոց հոգևոր դասի հետ չեք գնում, դրանով առաջին քրիստոնյա ազգի կերպարը ստորադասում եք ձեր մաղձոտ և նեղմիտ քինախնդրությանը:

    • Դուք ստեղծեցիք կուռք և խրախուսեցիք դրա պաշտամունքը:

    • Եվ ի վերջո, դուք այս ամենը տեսնում եք, սակայն չտեսնելու եք տալիս:

Բացի ատելության ռեժիմից Հայաստանում իշխում է ջայլամային մտածելակերպը, որը երկիրը կարծես վերածել է «ջայլամային սպարտակիադայի» հարթակի: «Ջայլամային սպարտակիադայում» հաղթող կամ առաջատար է նա, ով ավելի քիչ բան կնկատի, ով ավելի խորը կթաղի գլուխը ավազի մեջ: Եվ կրկին դիմելով ներկայիս իշխանությանը՝ փաստեմ.

• Դուք զրկվել եք իրատեսությունից, կտրվել իրականությունից, դուք հայտարարում եք, թե ձեր իշխանությունը դեռ երկար է մնալու. այս մտածողությունը հեռացող իշխանության սինդրոմ է:

• Դուք ինքնախաբեության ռեժիմում եք և այդ ռեժիմով եք կառավարում երկիրը: Դուք չտեսնելու եք տալիս Հայաստան պետության ամեն օր աձանագրվող նահանջը միջազգային ասպարեզում, սակայն այդ նույն պահին լուրջ դեմքով ստուգում եք որևէ հիմնարկի «պաբելկա» արած առաստաղը: 

• Դուք դարձել եք ձեր իսկ հռչակած սկզբունքների դեմ անողոք պայքարողներ, դուք պայքարում եք ինքներդ ձեր դեմ և փաստորեն ձեր մեջ անձի երկվության բացահայտ դրսևորումներ են: Դուք շատ լավ գիտեք, որ ձեր իսկ շարքերում թևածում է բռնապետության ոգին, դուք շատ լավ գիտեք, որ անձի պաշտամունքի կերտողներ եք, դուք շատ լավ գիտեք, որ վաղուց հրաժեշտ եք տվել ձեր ներթիմային բազմակարծությանը:

• Դուք «ջայլամային սպարտակիադայի» ակտիվ մասնակից եք դարձրել որոշ մտավորականների, որոնց ես նմանեցնում եմ եղեգի. ինչպես ամեն քամուց ճկվող եղեգները, այնպես էլ ամեն իշխանությունից ճկվող մտավորականները: Եղեգի համար կապ չունի քամին հյուսիսայի՞ն է, թե՞՝ հարավային, նա ճկվում է: Հիմա այդ մտավորականների համար կապ չունի, թե իշխանությունը ինչպիսին է, նա ճկվում է:

• Եվ ի վերջո, տարված լինելով «ջայլամային սպարտակիադայով»՝ դուք չեք նկատում, կամ չեք ուզում նկատել, որ ձեր և ձեր քաղաքականության, գործողությունների դեմ ընդվզում են շատերը, համաձայն չեն ավելի շատերը: Դուք առաջնորդվում եք «դրոնային մտածողությամբ», երբ ֆիքսում եք հանրահավաքի մասնակիցների թիվը և ինքնասփոփանքի մեջ ընկնում, որ դա դեռ չի հասել կրիտիկական ծավալների: Սակայն որևէ դրոն ձեզ չի կարող տալ ձեր դեմ ընդվզողների ոչ թե քանակական, այլ մտավոր և մոտիվացիոն պատկերը: Դուք բոլորին ընկալում եք «նախկիններ» մոգականի վերածված բառի տակ չգիտակցելով, որ այդ ընդվզող հասարակության մեջ ձեր ասած նախկին պաշտոնյաների կողքին և հաճախ նրանցից անկախ 18-20 տարեկան ազնիվ և հայրենատեր երիտասարդներ են, արցախյան պատերազմների մասնակից տարբեր սերունդներ են, տարեց և մեծ վաստակ ունեցողներ են, գիտնականներ են, մանկավարժներ են, բանվորներ են, արվեստագետներ են և անգամ ձեր նախկին որոշ թիմակիցներն են: Դուք այս ամենը չեք տեսնում, որովհետև չեք ուզում տեսնել, բայց սա կործանարար ինքնախաբեություն է: 

Այս ամենը պետք է կանգնեցվի, խոսքի և պատասխանատվության զգացումը և գիտակցումը պետք է վերականգնվի, արժեքները պետք է վերադառնան, Հայաստանը պետք է հառնի տգիտության, կեղծիքի, անբարոյականության, պարտվողականության, թշնամասիրության, անարժանապատվության ճիրաններից: Ձեզնից ոմանք պետք է ապաշխարեն, ոմանք այդ իրավունքից էլ են արդեն իրենց զրկել՝ հատելով բոլոր կարմիր գծերը: Ձեր հեռացումը պետք է խորհրդանշի հայտնի կարգախոսի հայկական տարբերակը՝ այլևս երբեք. այլևս երբեք այս «արժեքները», այս մտածողությունը, այս ինքնախաբեությունը Հայաստանում չպետք է լինեն դոմինանտ և պետք է հեռու լինեն պետական լծակներից:

 Հայաստանը պետք է դուրս գա ներհայաստանյան ատելության ռեժիմից: 

Հայաստանում պետք է ավարտվի «ջայլամային սպարտակիադան»»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Mher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in TsitsernakaberdArmenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEPAnkara's review of politics towards Armenian Genocide hinges on change in power - Swiss MP
Most Popular