Եվրամիությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը. Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպայի օրվան նվիրված իր ելույթում ասել է, որ Եվրամիությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը և կենտրոնանա ընդհանուր նպատակների վրա:
Նա նշել է, որ ԵՄ-ն վերջերս «հեռացել է իր հիմնարար սկզբունքներից և ենթարկվել է անդամ երկրների կարճաժամկետ քաղաքականության ազդեցությանը»։ Այս կապակցությամբ Էրդողանը հորդորել է սկսել «իր համար պատմություն գրել»՝ հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամը։
«Այսօր այս ողբերգությունը, որը տեղի է ունենում Եվրոպայի կենտրոնում՝ ողջ աշխարհի աչքի առաջ, նախազգուշացում է ԵՄ-ին։ Այժմ անհրաժեշտ է համերաշխություն, համագործակցություն և, առաջին հերթին, հեռատես ու վճռական տեսլական»,- ասել է Էրդողանը։