Խուզարկության պատրվակով մտել են ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանի բնակարան և տարել անհայտ ուղղությամբ. փաստաբան
BlogosphereՓաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.
Այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։
Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը։