Մենք բախումների չենք տանելու, ով տարավ՝ սադրիչ ա ու «նիկոլական». Շարմազանով
ПолитическиеՆիկոլին չի հաջողվելու մեր շարժման մեջ վախ ու խուճապ տարածել: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ նրանց նպատակն է ցույց տալ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չունի լեգիտիմություն և իշխանություն, որ Հայաստանը մերժում է Նիկոլ Փաշինյանի թուրք-ադրբեջանական խաղաղասիրական օրակարգը.
«Պետք է պայքարենք այնքան ժամանակ, մինչև որ այս խաղաղ անհնազանդությունը անհնարին կդարձնի նիկոլական ռեժիմի և՛ տեղաշարժերը, և՛ գործողությունները»,- ասաց նա: