«Տղերքն ասացին՝ 7 ժամ է տեւել Ջհանգիրյանի օպերացիան». «Հրապարակ» Իշխանությունները շնորհակալություն կհայտնեն ԲԴԽ անդամին` նրան ընտրելով պալատի նախագահ. «Ժողովուրդ» Մոսկվայում գործող 161 դեսպաններից միայն Վաղոն է թիկնապահներով շրջում. Լավրովը նկատել է. «Հրապարակ» Սյունյաց ընտրություն՝ վտանգի ժամին. «Իրավունք» Ներկուսակցական կոռուպցիա. ՔՊ-ականները պայքարում են վարչության անդամ դառնալու համար․«Ժողովուրդ» Շեֆն ամեն շաբաթ «դակլադ» է պահանջում․ «Իրավունք» ՔՊ-ի թեկնածությունը կանգնել է Տիգրան Հակոբյանի վրա․ «Հրապարակ» Ջհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը. «Փաստ» Ինչու են իշխանություններն շտապում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում. «Հրապարակ» Ի վերջո, մանդատից կհրաժարվի՞ քպական պատգամավորը. «Փաստ» 

Ի՞նչ են հայտնաբերել ՄԻՊ-ի խմբերը ոստիկանական բաժիններում, աջակցություն են ցուցաբերել 64 անձի

Հասարակություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մայիի 10-ին այցելել են Երևան քաղաքի թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 64 անձանց։

ՄԻՊ-ից հայտնում են, որ այցերի և իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.

1. Իրականացված արագ արձագանքման այցերի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների կողմից համատարած բարձրացված խնդիր է եղել բերման ենթարկելիս անձանց կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան։ Մեկ այլ դեպքում, ըստ վարչական ձերբակալման ենթարկված քաղաքացիների պնդման, անձին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողները նրան ոչ թե նստեցրել են իրենց մեքենան, այլ նետել են մեքենայի մեջ, այնուհետև մեքենայում նաև հայհոյել։

Նկարագրվածի վերաբերյալ Պաշտպանը տեղեկացնում է, որ համապատասխան գրություններ կուղարկի իրավասու մարմիններին նկարագրված դեպքերը քննության առարկա դարձնելու պահանջով, միաժամանակ Պաշտպանն արձանագրում է, որ ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված, անհրաժեշտ նվազագույնը գերազանցող չափով անձանց նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելուց, վարչական ձերբակալման ենթարկելիս անձին վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող ցանկացած տեսակի գործողություն կատարելուց։

Նման գործելակերպն ուղղակի անթույլատրելի է։

2. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից բերման ենթարկված մի շարք քաղաքացիներ պնդել են, որ ոստիկանության ծառայողների կողմից փողոցի երթևեկելի մասն ազատելու պահանջը ներկայացնելուց հետո իրենց ժամանակ չի տրամադրվել ներկայացված պահանջը կատարելու համար, հատկապես այն պայմաններում, երբ իրենք խնդրել են 5 րոպե ժամանակ։

Պաշտպանն այս առումով արձանագրում է, որ ոստիկանության կողմից պահանջ ներկայացնելուց հետո վերջինս նաև պետք է տրամադրի անհրաժեշտ ողջամիտ ժամանակ այն կատարելու համար, հակառակ պարագայում, ստացվում է մի իրավիճակ, երբ ներկայացված պահանջն ինքնանպատակ է կամ հետապնդում է միայն վարչական ձերբակալում իրականացնելու հիմքեր ստեղծելու նպատակ։

Միևնույն ժամանակ, ակցիայի կազմակերպիչները պարտավոր են ողջամտորեն առավելագույն ջանքերը գործադրել ողջամիտ ժամանակահատվածում հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության օրինական պահանջի կատարումն ապահովելու և կազմակերպելու համար։

3. Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկում Պաշտպանի արագ արձագանքման խմբերն արձանագրել են դեպք, երբ վարչական ձերբակալման ենթարկված անձին չեն գրանցել «Ոստիկանություն բերված անձանց հաշվառման մատյանում» այն հիմնավորմամբ, որ վերջիններս չեն ներկայացել և իրենց վերաբերյալ տվյալներ չեն ներկայացրել ոստիկանության ծառայողներին։

Այս առումով, Պաշտպանը գտնում է, որ նման մոտեցումը հիմնավորված չէ և անկախ անձի չներկայանալու հանգամանքից՝ վերջինիս ոստիկանության բաժին մուտքի, ելքի, բժշկական օգնության ստանալու կարիք ունենալու և այլ հանգամանքներ պարտադիր ենթակա են հաշվառման վերոնշյալ մատյանով։

4. ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում Պաշտպանի աշխատակազմում արձանագրվել է Գյումրի քաղաքում տեղի ունեցած բռնության միջադեպը, երբ 08.05.2022թ-ին դեպի Գյումրի ավտոերթի ակցիա իրականացնող մի քանի անձինք կանգ են առնում, վիճաբանության բռնվում ճանապարհի մոտ առկա տաղավարում հավաքված ակնհայտորեն տարեց անձանց հետ և վերջիններիս ինտենսիվ հարվածներ հասցնում։

Ընդ որում, տեսանյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ավտոերթի մասնակիցները թվաքանակով մի քանի անգամ գերազանցում էին այնտեղ գտնվող տարեց անձանց, որոնցից մեկն էլ ձեռնափայտով էր։

Այս առումով Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ խաղաղ հավաքների բնականոն ու իրապես խաղաղ ընթացքն ապահովելու ու հաջորդիվ երաշխավորելու նպատակով չափազանց կարևոր է, որ քաղաքական ակցիաներն առաջնորդող հանրային դերակատարները հստակորեն դատապարտեն բռնության դրսևորումը և համագործակցեն իրավապահ մարմինների հետ խաղաղ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար՝ ըստ էության կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով հավաքի կազմակերպչի համար նախատեսված պարտականությունները։

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է, որ հավաքների մի քանի ղեկավար կազմակերպիչ հանդիսացող հանրային դերակատարներ հաջորդիվ դատապարտել են կոնկրետ դեպքով բռնության գործադրումը։ Միևնույն ժամանակ մտահոգիչ են հանրային լսարան ունեցող այն դերակատարների ուղերձները, որոնք միտված են տեղի ունեցած բռնությունը բռնության ենթարկված տարեց անձանց վարքագծով արդարացնելուն։

Այս գործելակերպը խիստ վտանգավոր է, անձանց մոտ այն կարող է բռնության արդարացման մոտեցում ձևավորել և հետևաբար նոր բռնության դեպքերի տեղիք տալ։

Մարդու իրավունքների պաշտպանը հետամուտ է լինելու հավաքների ու ակցիաների շրջանակներում բռնության բոլոր դեպքերով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերում՝ անկախ տուժող անձանց կարգավիճակից ու դիրքից։

5. ԶԼՄ-ների հրապարակումների ուսումնասիրությունները վեր են հանել նաև հավաքները լուսաբանող լրագրողի նկատմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպք ոստիկանության ծառայողի կողմից, ընդ որում, ոստիկանության ծառայողը պահանջել է չնկարել իր գործողությունները և հարվածել լրագրողի տեսախցիկին։

Ըստ հրապարակման, լրագրողի բեյջը տեսանելի է եղել ոստիկանության ծառայողի համար։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ զգուշացնում է՝ զերծ մնալ լրագրողների աշխատանքը խոչընդոտելուց, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելուց կամ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված ցանկացած տեսակի սպառնալիք հնչեցնելուց։

Արձանագրված յուրաքանչյուր դեպքով Պաշտպանը հետամուտ է լինելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տղերքն ասացին՝ 7 ժամ է տեւել Ջհանգիրյանի օպերացիան». «Հրապարակ»Իշխանությունները շնորհակալություն կհայտնեն ԲԴԽ անդամին` նրան ընտրելով պալատի նախագահ. «Ժողովուրդ»Մոսկվայում գործող 161 դեսպաններից միայն Վաղոն է թիկնապահներով շրջում. Լավրովը նկատել է. «Հրապարակ»Սյունյաց ընտրություն՝ վտանգի ժամին. «Իրավունք»Ներկուսակցական կոռուպցիա. ՔՊ-ականները պայքարում են վարչության անդամ դառնալու համար․«Ժողովուրդ»Շեֆն ամեն շաբաթ «դակլադ» է պահանջում․ «Իրավունք»ՔՊ-ի թեկնածությունը կանգնել է Տիգրան Հակոբյանի վրա․ «Հրապարակ»Ջհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը. «Փաստ»Ինչու են իշխանություններն շտապում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում. «Հրապարակ» Ի վերջո, մանդատից կհրաժարվի՞ քպական պատգամավորը. «Փաստ»Ազգային ժողովում անվտանգության նոր «միջոց» են կիրառել. «Հրապարակ»«Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն». «Փաստ» Ջհանգիրյանը գունեղ արտահայտություններ է օգտագործել Նիկոլ Փաշինյանի հասցեին. «Հրապարակ»Պոգբան Թուրինում կվարձակալի այն առանձնատունը, որտեղ ապրել է Ռոնալդուն (լուսանկար) Ռուսական Killnet հաքերները հարձակվել են Լիտվայի կառավարության կայքերի վրա«Փորը ճիշտ ներս քաշելու նուրբ արվեստը». Նազենի Հովհաննիսյանը` լողազգեստովՀայտնաբերվել է մամոնտի ձագի մումիֆիկացված մարմին (լուսանկար)Ինչեր են հայտնաբերվել ԴԺՀ-ում` ուկրաինական բանակի լքված դիրքերում Իրանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրելԷրդողանը հայտնել է, թե երբ Թուրքիան կսկսի «հակաահաբեկչական» գործողություն ՍիրիայումՍոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցը ոչնչացվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից. փաստաբան Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Mercedes -ում հրդեհ է բռնկվելՄիևնույն կնոջ հետ ամուսնացած տղամարդիկ իմացել են միմյանց մասին և ընկերացելՄենք չենք պատրաստվում մեր տները թողնել, ինչ է՝ Նիկոլ Փաշինյանը սխալ բանակցություններ է վարում․ Աղավնոյի համայնքապետ. News.am Քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը. ՏԿԵՆԶույգը սեքսով է զբաղվել խաղահրապարակում և տեսանկարահանվելՀամագործակցություն` Հայաստանի և Մոնակոյի թանգարանների միջև. Վրույր Փենեսյանը հյուրընկալվել է Մոնակոյի արքայազնի պալատումԷրդողանը խոստանում է հաստատել Շվեդիայի ու Ֆինլանդիայի «երեսպաշտությունը» «Ես ոչ մեկին չեմ գողացել». բրիտանացու ընտանիքը «քանդած» ուկրաինուհին արդարացել էՀրաչյա Սարգսյանի «ձեռքերը» չեն հասնում օլիգարխների օբյեկտներն ապամոնտաժելունԻնչպես է 27-ամյա վարորդը Toyota Camry-ով Մաշտոցի պողոտայում դառնում ավտոմեքենաների ջարդի հեղինակ (տեսանյութ)Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել հույն դիվանագետների Պետդեպարտամենտը 150 հազար դոլար կհատկացնի Բուլղարիային«Գուչիի» հայ մոդել Արմինե Հարությունյանը նոր լուսանկարներ է հրապարակելՌեստորանի այցելուին մատուցել են ձուկ, որի ներսում կարթ է եղելԱվտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում․ Վահան Քերոբյան Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան (տեսանյութ) Նյույորքցի կանայք սպառնում են զրկել տղամարդկանց սեքսից Ամերիկացիների 81%-ը համոզված է, որ երկրում ամեն ինչ շատ վատ է Նախկիններ, քրեական «հեղինակություններ», օրինախախտներ. ՔՊ-ի համայնքապետերի թեկնածուներըՎերջին 3 ամսում էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց․ Արմեն Մուրադյան Ադրբեջանը շարունակում է խորացնել առանց այդ էլ տարածաշրջանում խախտված ռազմական հավասարակշռությունը. Տիգրան Աբրահամյան Սոֆի Դևոյանը սիրելիի հետ համարձակ լուսանկար է հրապարակել Հնարավոր է՝ այսօր Լարսի ճանապարհը բացվի. Թագուհի Թովմասյան Նիկոլ Փաշինյանը թեթևացնում է հանքատեր նախկին պաշտոնյաների կյանքը«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակում Ադրբեջանցիները տեղափոխել են Բերձորի ճանախարհին տեղադրված խաչքարը (տեսանյութ) Հորդանանում թունավոր գազի արտահոսքի հետևանքով զոհվել է 5 մարդ, կա 234 տուժած (տեսանյութ)Նիդեռլանդների բնակիչները սկսել են ուկրաինացի փախստականներին վտարել իրենց տներիցՊիեռ Նարցիսի մարմինը կուղարկեն Կամերուն
Ամենադիտված