Ջասթին Թիմբերլեյքն ու նրա կինը երկու տարի անց հայտնվել են կարմիր գորգի վրա
Ժամանց
Երգիչ Ջասթին Թիմբերլեյք ու նրա կինը ոչ հաճախ են ուրախացնում իրենց հետևորդներին հայտնվելով կարմիր գորգի վրա։ Ջեսիկան և Ջասթինն իրենց երկրորդ զավակին ունենալոց հետո 2020 թվականից ի վեր կատարելապես նվիրվել են ընտանեկան կյանքին և չեն հայտնվում աստղային երեկույթներին, սակայն նախօրեին տեղի ունեցածը չէին կարող բաց թողնել։
Նախօրեին տեղի է ունեցել «Քենդի» ֆիլմի պրեմիերան, որտեղ խաղում է Ջասթին Թիմբերլեյքի կինը, ուստի երգիչը ներկայացել էր կարմիր գորգ, որպես աջակցություն կնոջը։
Ջասթինը սև գույնի Dior-ի սմոքինգով էր, մինչդեռ կնոջ ճերմակ սպիտակ լուքը չէր թողնում Ջասթինին ավելի վառ տեսք ունենալ նրա կողքին։
