Բրուքլին Բեքհեմի կինը ցուցադրել է իր մատանիները (լուսանկարներ)
LeisureԱպրիլի 9-ին տեղի էր ունեցել տարվա ամենավառ ամուսնության արարողություններից մեկը՝ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդու՝ Բրուքլին Բեքհեմի և Նիկոլա Պելտցի ամուսնությունը։
Արարողության ժամանակ հյուրերին խստիվ արգելվել է լուսանկարներ անել, այդ իսկ պատճառով հարսանեկան լուսանկարները հրապարակված են միայն Vogue ամսագրում։
Ուստի նախօրեին Նիկոլա Պելտցը նոր լուսանկարներ է հրապարակել համացանցում՝ ցուցադրելով իր ամուսնական և նշանադրության մատանիները․ նշենք, որ աղջիկը իր նշանադրության մատանու քարը փոխարինել է ավելի մեծով։