Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է. Գեղամ Մանուկյան
ՔաղաքականԻնչպես երեկ էր ասվել՝ այսօր Երևան քաղաքի տարբեր հատվածներում իրականացվելու է ավտոերթով իրազեկման ակցիաններ, որոնց նպատակն ոչ միայն մարդկանց իրազեկնելն է, այլև մարդկանց հետ խոսելը: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, ավտոերթերից մեկի մեկնարկի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Մեզ ոչ միայն ավտոմեքենաների ազդանշաններով ողջունում են, այլև մեզ միանում են»,-ասաց նա:
Խոսելով այսօրվա ծրագրերի մասին՝ Գ.Մանուկյանը ասաց, որ այսօր ավտոերթը տարբեր ուղղություններով է լինելու, իսկ երեկոյան բոլորով հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում:
Ինչ վերաբերում է մարզային այցելություններին, Մանուկյանն ասաց. «Մարզային այցելությունները շարունակական բնույթ են կրելու, քանի որ հեռուստացույցով գնում է անբարո քարոզչություն, և այստեղ ընդդիմությունը մեծ անելիք ունի. եթե հիտլերյան Գերմանյանի ժամանակ լիներ հեռուստատեսություն, ապա տիպիկ Հանրային հեռուստաընկերությունը կլիներ»,- ասաց պատգամավորը:
Ըստ Գեղամ Մանուկյանի՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող սադրանքներին՝ Գ.Մանուկյանը ասաց, որ այս ամենը պայմանավորած է այն բանով, որ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում դիմագրավել այս շարժմանը:
Նշենք, որ «Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 11-ին Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավոտերթեր է սկսել, իսկ երեկոյան ժամը 16.00-ին հանրահավաք է լինելու Ֆրանսիայի հրապարակում: