Բիլ Գեյթսը վարակվել է կորոնավիրուսով
ԺամանցԱմերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նա հայտնել է այդ մասին սոցիալական ցանցերում։
«Ինձ մոտ COVID-19-ի թեստի դրական արդյունք է գրանցվել։ Մեղմ ախտանիշներ կան, և մասնագետների խորհրդով՝ մեկուսացել եմ մինչև ապաքինվելը»,- Գեյթսի խոսքերը մեջբերում է 360-ը։
Ավելի ուշ նա պարզաբանել է, որ ինքը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ինչպես նաև ստացել է դեղամիջոցի խթանիչ չափաբաժին։