ՊԵԿ-ը կանխել է միջազգային փոստային առաքանիներով թմրամիջոցի ապօրինի ներմուծման փորձ Ինչ խնդիրների մասին կբարձրաձայնի ԱԺ-ում Արթուր Վանեցյանի մանդատը վերցրած Մարտուն Գրիգորյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել Մանվել Փարամազյանի հայտարարությունը Բնակարանային գողություններ կատարած տղամարդիկ կալանավորվել են Հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան Բոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են. Արթուր Ղազինյան Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. վարչապետը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատողներին Թուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին. հնարավոր զարգացումները. քաղաքագետ Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան 

Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին

Սպորտ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի ռուս լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին:

Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով մայիսի 1-ից իր թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում: Նա նաև վարպետության դասեր և մարզումներ է իրականացնում տարբեր տարիքի հայ գեղասահորդների հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է նմանօրինակ հավաքների և վարպետության դասերի դերը, քանի որ, Կարեն Գիլոյանի խոսքով, մեր մարզիչները, այնուամենայնիվ, որակավորման բարձրացման խնդիր ունեն. «Վստահ եմ՝ Ձեր այցը կխթանի նաև մեր մարզիչների մասնագիտական աճը և կունենա դրական ազդեցություն, ինչպես նաև կօգնի բարելավել հետագա արդյունքները»:

81-ամյա մասնագետն ընդգծել է՝ տպավորված է հայ երեխաներով. «Հրաշալի երեխաներ ունեք: Հայերը միշտ էլ իրենց ուրույն տեղն են ունեցել գեղասահքում: Պատահական չէ, որ ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն Նեյթան Չենի մարզիչը հայ է՝ Ռաֆայել Հարությունյանը: Գիտեմ, որ միջազգային ֆեդերացիայի տարբեր կոմիտեներում էլ ներգրավված են հայ մասնագետներ և էական ազդեցություն ունեն մարզաձևի զարգացման վրա»:

Ռուս անվանի մարզչին տպավորել են նաև Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի պայմանները: Այդուհանդերձ, մասնագետի դիտարկմամբ՝ Հայաստանում ավելի մեծ թվով սահադաշտերի առկայության դեպքում ավելի շուտ հնարավոր կլիներ հաջողություններ գրանցել: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ևս կարևորել է այդ խնդիրը:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի խոսքով՝ երեխաները մեծ ոգևորությամբ են մասնակցում Ալեքսեյ Միշինի և նրա թիմում ընդգրկված մյուս մարզիչների հետ մարզումներին, ովքեր պատանի գեղասահորդների հետ աշխատում են ցատկերի, պտույտների կատարելագործման ուղղությամբ, նաև տեխնիկական աշխատանք են տանում սահադաշտից դուրս. «Երեխաները շատ ոգևորված են: Ամեն օր չէ, որ նմանօրինակ մասնագետների հետ աշխատելու հնարավորություն ունեն»:

Նշենք՝ Ալեքսեյ Միշինի գլխավորությամբ երևանյան հավաքին մասնակցում են մենասահքի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, թիմային պայքարում աշխարհի չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշևան, Փհենչան-2018 ձմեռային օլիմպիական խաղերի թիմային պայքարի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, տղամարդկանց մենասահքի աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Միխայիլ Կոլյադան, Ռուսաստանի հավաքականի այլ մարզիկներ:

ՌԴ գեղասահքի թիմն այսօր՝ մայիսի 11-ին, կավարտի երևանյան հավաքն ու հայ գեղասահորդների հետ մարզումները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուկրաինայի կողմից ԴԺՀ-ում ռմբակոծվել է բնակելի շենք. կան վիրավորներ (ֆոտոշարք)ՊԵԿ-ը կանխել է միջազգային փոստային առաքանիներով թմրամիջոցի ապօրինի ներմուծման փորձ Կօգնենք այնքան, որքան պետք է․ Բայդենը՝ Ուկրաինային աջակցություն ցույց տալու մասինԻնչ խնդիրների մասին կբարձրաձայնի ԱԺ-ում Արթուր Վանեցյանի մանդատը վերցրած Մարտուն Գրիգորյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել Մանվել Փարամազյանի հայտարարությունը Բնակարանային գողություններ կատարած տղամարդիկ կալանավորվել են Հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան Բոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են. Արթուր Ղազինյան Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. վարչապետը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատողներինԹուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին. հնարավոր զարգացումները. քաղաքագետ Երևան քաղաքի առողջապահության համակարգում այս ծավալի կապիտալ ներդրումներ չեն եղել. փոխքաղաքապետ Նեյմարը կարող է տեղափոխվել «Միլան»Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան Սովի պատճառով՝ միգրացիոն ցունամի է սպասվում․ Զելենսկի‹‹Պատգամավորներն իրականացրին շեֆի որոշումները››ՊՆ ծառայողը ԵՊՀ-ում կոտրել է դռան ապակին, ապա վնասել սրճեփ սարքը Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանադրվել է դերասան Ջո Էլվինի հետ (լուսանկարներ)Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի երրորդ շրջանում է ԱՄՆ-ում արգելվելու է սեռափոխությունըԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մոնակոյից Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը ազատվեցին պաշտոններից ԱԺ-ում ընթանում են Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցով փակ քվեարկությունները Երեք դատախազի շնորհվել է արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ՔՊ-ն պաշտպանո՞ւմ է Արմեն Գևորգյանի շահերը․ ինչո՞ւ նրան չի պաշտոնազրկում․ ՔՊ-ականի մեկնաբանությունը Բերձորը և Աղավնոն մնում են անձեռնմխելի, մինչև նոր ճանապարհի կառուցման ավարտը․ Հոխիկյան Հայաստանի երեք ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում են Ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով Հակոբ Արշակյանը Ծովինար Վարդանյանին դիմեց «պարոն»–ով ՔՊ-ն նպատակ ունի ԱԺ փոխնախագահ ընտրել ընդդիմադիրի, որն իր պարտականությունները կկատարի հավուր պատշաճի. Ջուլհակյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին Ոստիկանության հատուկ ուժերը շրջափակել էին ԱԺ մուտքերը Պռոշյանից ու Բաղրամյանից Թող ցույց տան ձևակերպումը, որով սահմանված է Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության դուրս գալը. Աբրահամյան Արայիկ Նավոյանը թողնում է Ֆրանսիական համալսարանը Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը հուլիսի 4-ին կդադարեցվի «Հայաստանի» պատգամավորները թքած ունեն մանդատների վրա, եթե պետք լինի, այն վայր կդնեն ՔՊ-ն ուզում է թուրքին հանձնել մեր 21-րդ դարի Գարեգին Նժդեհին․ նրանց կանգնեցնե՛լ է պետք․ փաստաբան «Ռոտենբերգն այդ համարձակությունը ունի միայն մի երկրում, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է»Կապիտուլյանտներ, դուք խլել եք 5.000 կյանք, Շուշի, Հադրութ, Թալիշ ու Դադիվանք․ ի՞նչ մանդատ, արա Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոնից զրկելու քայլն ուղղված է ընդդիմադիրներին ընտրած մարդկանց Վիճաբանություն և դանակահարություն Գյումրիում Հովակիմ Հովակիմյանն առաջադրվել է ՍԴ դատավորի թեկնածու ՔՊ-ն պաշտոնազուրկ է անում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին. ՈՒՂԻՂՈստիկանական մեծաթիվ ուժեր ԱԺ մոտ․ ՔՊ-ն քննարկելու է Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոնանկ անելու հարցը Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ Ընդդիմության շտապ հավաքը խորհրադարանի մոտՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Տարադրամի փոխարժեքներն այսօրԱստղագուշակ՝ հուլիսի 1-ի համարՀուլիսի 1. Օրվա խորհուրդ
Ամենադիտված